ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳԻ ՍԿԶԲԻ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ - 02

 

 

 

 

 

 

 

Սուրբ Պատարագի սկզբի խորհրդածություն - 02
(«Խորհուրդ խորին»ից առաջ կամ ընթացքում)

 

 
1) Ո՞վ է պատարագվում:

Քրիստոսը՝ Արեգակն արդարության և Փառքի մեծվայելչությունը, ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է յուրաքանչյուր մարդու, որ գալիս է այս աշխարհ:

 


2) Ո՞ւմ համար է պատարագվում:

Իմ՝ կույրիս համար, որ քայլում է խավարի մեջ և վշտանում է հուսահատ, որովհետև այլևս չի կարողանում տեսնել երկնքի լույսը:

 


3) Ինչո՞ւ է պատարագվում:

Լուսավորելու համար ինձ Իր Դեմքի լույսով, և Իր ուսուցումներով ու Իր օրինակով՝ փայլելու իմ գլխավերևում իբրև լուսաշող լապտեր, լուսավորելու համար իմ ընթացքը ստվերների այս աշխարհում, մինչև որ կծագի հավիտենության օրը և սրտումս կշողա Առավոտյան Աստղը, փառքով լի:

 


4) Ի՞նչ կարող եմ անել:

Խնդրի՛ր Իրենից հավատքի ընտիր պարգևը, որպեսզի տեսնես այն, ինչ պետք է անես, և ուժն ունենաս՝ անելու այն, ինչ տեսել ես:

Ո՜վ Տեր, Դու լույս ես տալիս իմ կյանքի լապտերին. Դու, Աստված իմ, լուսավորում ես իմ խավարը: Սիրում եմ Քեզ ամեն ինչից ավելի, և ինչ էլ որ սիրում եմ այս աշխարհում, սիրում եմ Քո մեջ և Քո շնորհիվ: Ինչպես առանց լույսի՝ ամեն ինչ ընկղմվում է խավարի մեջ, այնպես էլ առանց Քեզ՝ ամեն բան զրկվում է իրական արժեքից: