ՍԲ. ԺԱՆ-ՄԱՐԻ ԲԱՊՏԻՍՏ ՎԻԱՆՆԵ, « ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԱՍՏՎԱԾ ԻՄ »

 

 

 

 

 

 

 

 

 

Սիրում եմ Քեզ, Աստված իմ,
և իմ միակ փափաքը Քեզ սիրելն է
մինչև կյանքիս վերջին շունչը։

Սիրում եմ Քեզ, ո՜վ անսահմանորեն սիրելի Աստված,
և նախընտրում եմ մեռնել Քեզ սիրելով,
քան թե մի ակնթարթ անգամ ապրել առանց Քեզ սիրելու։

Սիրում եմ Քեզ, Տեր,
և միակ շնորհը, որ Քեզնից հայցում եմ,
Քեզ հավիտյան սիրելն է։

Սիրում եմ Քեզ, Աստված իմ,
և փափաքում եմ Երկնքում լինել միմիայն այն նպատակով,
որ երջանկությունն ունենամ Քեզ կատարյալ սիրով սիրելու։

Աստված իմ, եթե լեզուս չի կարող ամեն ակնթարթում ասել.
«Սիրում եմ Քեզ»,
կամենում եմ, որ սիրտս այդ խոսքերը Քո համար կրկնի
ամեն անգամ, որ բաբախում է։

Սիրում եմ Քեզ, իմ աստվածային Փրկիչ,
որ խաչվեցիր իմ համար,
և այստեղ՝ ներքևում, երկրի վրա,
ինձ խաչված ես պահում Քո ընկերակցությամբ։

Աստված իմ,
պարգևիր ինձ շնորհը՝
Քեզ սիրելով մահանալու,
իմանալով, որ սիրում եմ Քեզ։

Ամեն։


Սբ. Ժան-Մարի Բապտիստ Վիաննե (1786-1859, ծխատեր քահանաների Պաշտպան Սուրբ)