Հեղինակի խօսք



Ժաք Նուէ

Կեանքը մեզ տրուած է Աստծուն փնտրելու, մահը՝ Նրան գտնելու, յաւիտենութիւնը՝ Նրան վայելելու համար։



Սբ. Երանոս Լիոնցի

Աստծոյ փառքը կենդանի մարդն է, իսկ մարդու կեանքը Աստծոյ տեսութիւնն է: Եթէ արարչութեան միջոցով Աստծոյ յայտնութիւնն արդէն կեանք է տալիս երկրի վրայ ապրող բոլոր էակներին, որքա՜ն եւս առաւել Որդու միջոցով Հօր յայտնութիւնն է կեանք տալիս նրանց, ովքեր տեսնում են Աստծուն:



Սբ. Մաքսիմոս Խոստովանող

Աղօթքով եւ սիրով Աստծուն միացած միտքը ձեռք է բերում իմաստութիւն, բարութիւն, զօրութիւն, բարիք գործելու ունակութիւն, վեհանձնութիւն, [...] մի խօսքով, իր մէջ ունի Աստծոյ յատկութիւնները:



Որոգինէս

Սրբերն են, որ իրենց մէջ կեանքն ունեն: Եւ իրենց մէջ կեանքն ունեցողներն են սրբերը:



Սբ. Թոմաս Մուր

Շրջուեցէ՛ք, դո՛ւրս եկէք եռաչափ այս աշխարհից, եւ մտէ՛ք միւս աշխարհ, չորրորդ տարածաչափութեան մէջ, ուր ցածրը դառնում է բարձր, իսկ բարձրը՝ ցածր։



Արտուր Գրաֆ

Պարզ բաներով գոհանալու համար հարկաւոր է մի մեծ հոգի։



Սբ. Յովհաննէս Կղիմաքոս

Մի օր երեք վանական տեսայ, որոնք միեւնոյն պահին վիրաւորանք ստացան միեւնոյն ձեւով: Առաջինն իրեն դաժանօրէն վիրաւորուած զգաց, խռովուեց, բայց լուռ մնաց: Երկրորդն ուրախացաւ իր համար, բայց տխրեց վիրաւորողի համար: Երրորդը միայն այն վնասի մասին մտածեց, որը վիրաւորողը հասցնում էր ինքն իրեն, եւ արտասուեց բուռն կարեկցանքով: Առաջինը երկիւղի ազդեցութեամբ գործեց, երկրորդը՝ վարձատրութեան յոյսով, երրորդը՝ սիրով:



Միգէլ Դէ Սերվանտէս

Մի՛ ցանկացիր եւ կը լինես աշխարհի ամենահարուստ մարդը։



Սբ. Յովհաննէս Աւիլացի

Վերջին օրը դատուելու ենք սիրոյ չափանիշով:



Արթուր Շոպենհաուէր

Իմանալու համար, թէ մի մարդ որքան երջանկութիւն կարող է ստանալ կեանքում, բաւական է իմանալ, թէ որքան երջանկութիւն է նա ընդունակ տալու։



Անապատի Հայրերի կեանքից

Աբբա Անտոնը տակաւին ասում է. «Կեանքն ու մահը կախուած են մեր մերձաւորից: Արդարեւ, եթէ շահում ենք մեր եղբօրը, շահում ենք Աստծուն: Բայց եթէ գայթակղեցնում ենք մեր եղբօրը, մեղանչում ենք Քրիստոսի դէմ»:



Սբ. Էդիթ Շթայն

Ով փնտրում է ճշմարտութիւնը, փնտրում է Աստծուն. կարեւոր չէ, թէ ինքը դրան գիտակից է, թէ ոչ։



Սբ. Իսահակ Նինուէացի

Սա է նշանը, որով ճանաչւում են նրանք, ովքեր հասել են կատարելութեանը. նոյնիսկ եթէ օրեկան տասն անգամ նետուեն կրակի մէջ ի սէր մարդկանց, դա նրանց չի գոհացնի: Այն է, ինչ Մովսէսն ասում է Աստծուն. «Եթէ ներելու ես նրանց մեղքը, ների՛ր: Եթէ ոչ, ուրեմն իմ անունն էլ ջնջիր այն գրքից, որ գրել ես» (Ել 32, 31): Նաեւ այն է, ինչ ասում է երանելի Պօղոս Առաքեալը. « [...] Քրիստոսից հեռացած, երդումով խնդրում էի ինքս իսկ նզովք լինել իմ եղբայրների եւ մարմնով ազգակիցների համար [...] » (Հռմ 9, 3): [...] Եւ մանաւանդ Աստուած Ինքը, Տէրը, այնքա՜ն սիրեց Իր արարածներին, որ Իր սեփական Որդուն յանձնեց խաչի մահուան: «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ նրա համար մահուան յանձնեց Իր Միածին Որդուն» (Յվհ 3, 16): [...] Այսպէս նաեւ Սրբերը, [...] Աստծուն նմանուելով, բոլորի վրայ հեղում են իրենց սիրոյ գերառատութիւնը:



Սբ. Իսահակ Նինուէացի

Եղբայրս, սա եմ պատուիրում քեզ. «Որ քեզնում կարեկցանքի կշիռն այնքան դէպի իր կողմը քաշի կշէռքը, մինչեւ որ դու սրտումդ կը զգաս միեւնոյն կարեկցանքը, որն Աստուած ունի աշխարհի նկատմամբ»:



Հենսբուրգ

Ամենակարեւոր ու ամենաարժէքաւոր բանը, որ մի տղամարդ կարող է անել իր զաւակների համար, դա նրանց մայրիկին սիրելն է։