Հեղինակի խօսք



Անդրէ Ֆրոսսար

Այն օրուանից, ինչ գիտեմ, որ կեանքն իմաստ ու նպատակ ունի, այլեւս վախ չունեմ։



Սբ. Կղեմէս Աղեքսանդրացի

Մարդկանց մեծամասնութիւնը, իրենց մահկանացու մարմնի մէջ փակուած ինչպէս խխունջը իր պատեանում, փշախոզի նման խրամաւորուած իրենց մտասեւեռումների մէջ, երանագոյն Աստծոյ վերաբերեալ կազմում են մի գաղափար, որպէս բնօրինակ վերցնելով իրենք իրենց:



Ֆրանսիզ Դը Քրուասսէ

Բազմաթիւ հայրեր եւ բազմաթիւ մայրեր կան, որ զաւակներ ունեն, բայց (թերե՞ւս) սակաւաթիւ զաւակներ կան, որ հայր եւ մայր ունեն։



Սբ. Բենեդիկտոս Նորչացի

Տէրը մեզնից ակնկալում է, որ օր օրի գործերով պատասխանենք Իր սուրբ խրատներին: Արդարեւ, այս կեանքի օրերը մեզ տրուած են որպէս ժամկէտի երկարաձգում, որպէսզի ուղղենք մեր սխալները, ինչպէս ասում է Առաքեալը. «Չգիտե՞ս, որ Աստուած համբերատար է, որպէսզի դու փոխես կեանքդ» (Հռմ 2, 4): Եւ Իր խանդաղատանքով Տէրն ասում է. «Ես չեմ ցանկանում մեղաւորի մահը, այլ՝ որ դարձի գայ եւ ապրի» (Եզկ 18, 23):



Ալեքսանդր Դիւմա

Սկսիր հռչակելով այն, ինչ Աստուած քեզ ցոյց է տալիս, եւ ժամանակ չես ունենայ փնտրելու այն, ինչ Նա քեզնից թաքցնում է։



Սբ. Գրիգոր Նիւսացի

Հոգու ոլորտում ծնունդը տեղի չի ունենում արտաքին միջամտութեան արդիւնքում, ինչպէս կատարւում է մարմնեղէն էակների դէպքում, որոնք բազմանում են արտաքին ճանապարհով: Հոգու ծնունդը ազատ ընտրութեան արդիւնքն է, եւ այսպիսով մենք, որոշակի առումով, ինքներս մեր ծնողներն ենք, կերտելով մեզ այնպիսին՝ ինչպիսին կամենում ենք լինել եւ մեր ազատութեամբ կերպարանաւորելով մեզ ըստ մեր կողմից ընտրուած կաղապարի:



Հ. Քոքս

Քրիստոնէական աստուածաբանութիւնն իրաւացիօրէն ընդգծում է, որ Յիսուսը ճշմարիտ Աստուած է եւ ճշմարիտ մարդ, այլ ո՛չ թէ երկուսի խառնուրդը, որքան էլ որ այդ խառնուրդը կարողանար լաւ ստացուել։ Նա լիովին աստուածային է եւ լիովին մարդկային։ Քրիստոսի մարդկութիւնը ո՛չ միայն շատ կարեւոր է, այլ էական է, այնքան՝ որքան Իր Աստուածութիւնը։



Սուրբ Օգոստինոս

Վազի՛ր դէպի աղբիւրները, փափաքի՛ր ջրերի ակունքները: Աստծոյ մէջ է բխում կեանքի աղբիւրը, որ չի կարող չորանալ: Նրա լոյսի մէջ գտնւում է մի լոյս, որին ոչինչ չի կարող նսեմացնել: Թող քո ցանկութիւնն ուղղուի դէպի այդ լոյսը, որին աչքերդ չեն ճանաչում: Այդ լոյսը տեսնելով, ներքին աչքը սրւում է: Այդ աղբիւրից խմելով, ներքին ծարաւն առաւել սաստիկ է դառնում:



Իջինիո Ջորդանի

Մարդը մահանում է, եթէ իր ժամանակն անցկացնում է ինքն իրեն խնամելով։ Ապրում է, եթէ իր մտահոգութիւններն այլեւս չի ուղղում ինքն իրեն, այլ՝ եղբայրներին եւ Աստծուն։



Սուրբ Օգոստինոս

Սնուցիր հոգիդ Աստուածաշնչի ընթերցանութեամբ։ Այն քո համար հոգեւոր խնջոյք կը պատրաստի։



Սբ. Թովմա Աքուինացի

Աղօթքն Աստծուն չի ներկայացւում, որպէսզի յայտնուի Նրան մի բան, որ Նա չի իմանում, այլ՝ որպէսզի առ Աստուած մղուի աղօթողի հոգին։



Սբ. Յովհան Ոսկեբերան

Աղօթող մարդու ձեռքերում է պատմութեան ղեկը։



Անանուն Հեղինակ

Մարդ որքան աւելի դատարկ է, այնքան աւելի է կամենում ցուցադրել իրեն, ինչպէս դատարկ տակառներն են լողում ջրի երեսին։



Սուրբ Օգոստինոս

Տեսնելու ցանկութիւնը Հաւատքն է: Տիրելու ցանկութիւնը Յոյսն է: Վայելելու ցանկութիւնը Սէրն է: Սպասումով Աստուած սաստկացնում է ցանկութիւնը: Ցանկութեամբ՝ փորում է հոգիները: Փորելով՝ նրանց դարձնում է առաւել տարողունակ Իրեն ընդունելու:



Անայիս Նին

Կախուածութիւնը սէր չի ծնում։