Հեղինակի խօսք



Կարդինալ Լէո Եօզէֆ Սուէնենս

Յոյսը երազ չէ, այլ՝ երազներն իրականութիւն դարձնելու ձեւ։



Անապատի Հայրերի կեանքից

Եղբայրներից մէկը, որ մեղանչել էր, քահանայի կողմից դուրս վռնդուեց եկեղեցուց: Յայնժամ Աբբա Բեսարիոնը ոտքի կանգնեց եւ այդ եղբօր հետ գնաց, ասելով. «Ես էլ մի մեղաւոր եմ»:



Մահաթմա Գանդի

Աղօթքը փրկեց իմ կեանքը։ Առանց աղօթքի վաղուց արդէն խենթացած կը լինէի։



Ֆրանսուա Մօրիաք

Իմ համար քահանայի ամենաազդու քարոզը միշտ էլ եղել է իր կեանքը։ Լաւ քահանան ինձ ասելիք ոչինչ չունի. ես նայում եմ նրան եւ դա ինձ բաւական է։



Սուրբ Օգոստինոս

Քրիստոսն հէնց այդ պատճառով իսկ եկաւ, որովհետեւ սիրեց մեզ. սիրելի ոչինչ չկար մեզնում, բայց Ինքը մեզ սիրելով՝ մեզ սիրելի դարձրեց։



Սբ. Յովհաննէս Բոսկո

Սրբացնում է ո՛չ թէ տառապանքը, այլ՝ համբերութիւնը։



Բռունո Մարինէլլի

Ով սիրում է բոլորին, կարող է եւ սուրբ լինել։ Ով սիրուած է բոլորից, յայտնի չէ։



Էռազմուս Ռոթթերդամացի

Սրբերին մեծարելու լաւագոյն ձեւը նրանց նմանուելն է։



Սբ. Յովհաննէս Կղիմաքոս

Յիշիր սա, եւ այլեւս չես դատի. Յուդան առաքեալներից մէկն էր, իսկ [Յիսուսի աջ կողմում խաչուած] աւազակը՝ մարդասպան: Ինչպիսի՜ փոփոխութիւն մի ակնթարթում:



Եւագրիոս Պոնտացի

Ովքեր բաժանում են Քրիստոսի Եկեղեցին, հեռու են մաքուր աղօթքից։



Անապատի Հայրերի կեանքից

Ծերերից մէկն ասաց. «Յաճախ է պատահել, որ խոնարհութիւնը բազմաթիւ անձանց փրկել է նաեւ առանց ճգնութիւնների։ Սա փաստում են մաքսաւորն ու անառակ որդին, որոնք մի քանի բառ միայն արտասանեցին եւ փրկուեցին»։



Սբ. Եօզէմարիա Էսքրիվա («Ճանապարհ» գրքից)

Արդեօք տեսե՞լ ես, աշնանային մի տխուր երեկոյեան, թէ ինչպէս են թափւում մեռած տերեւները։ Այդպէս, հոգիներն ամէն օր ընկնում են յաւիտենութեան մէջ։ – Մի օր էլ, ընկած այդ տերեւը լինելու ես դու։ «Ուրիշներին» մահը սարսափեցնում է ու անդամալուծում։ – Մեզ մահը – Կեա՛նքը – քաջալերում է եւ յառաջ մղում։ Նրանց համար՝ վերջն է. մեր համար՝ սկիզբը։



«Նմանութիւն Յիսուս Քրիստոսի» գրքից

Մարդիկ երկու թեւերով են բարձրանում երկրից վեր. պարզութեամբ ու մաքրութեամբ։ Պարզութիւնը դիտաւորութեան մէջ, իսկ մաքրութիւնը՝ սիրոյ։ Պարզութիւնը փնտրում է Աստծուն, իսկ մաքրութիւնը՝ գտնում ու վայելում։



Հայր Էրմէս Մ. Ռոնքի

Աղօթքն այն կէտն է, ուր մոռացութիւնն ու անտարբերութիւնը կարողանում են իրենց տեղը զիջել հանդիպմանը։



Սբ. Յովհան Ոսկեբերան

Հաշուի մի՛ առ աղքատի վարքը։ Միակ հանգամանքը ի նպաստ մերձաւորի դա նրա կարիքաւոր վիճակն է։ Մի՛ պահանջիր նրանից ուրիշ ոչինչ։ Նոյնիսկ եթէ աշխարհի ամենաոճրագործ անձն է, եթէ անհրաժեշտի կարիքն ունի, ջանա՛ յագեցնել նրա սովը։ Այսպէս է մեզ պատուիրել Քրիստոսը։