Սբ. Բեռնարդոս, « Աղոթք Կույսին »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Բեռնարդոսի (1090-1153) « Տիրոջ Գալստյան » քարոզներից, II, 5 (Sermones in Adventu Domini).

 


[...] Ջանանք, սիրելիներ, բարձրանալ մինչև Նրա մոտ Մարիամի միջոցով, և հասնել, Մարիամի օգնությամբ, շնորհին Նրա, ով Մարիամի միջոցով եկավ մեր խեղճության մեջ։ Թող որ քո միջոցով մոտենանք Որդուն, ո՜վ շնորհի Օրհնյալ քողազերծող, կյանքի ծնող, փրկության մայր. թող որ քո միջոցով ընդունի մեզ Նա, ով քո միջոցով տրվեց մեզ։

Թող որ քո սերը Նրա մոտ ներում գտնի մեր ապականության հանցանքների համար, և թող որ քո աստվածահաճո խոնարհությունը ստանա ներումը մեր ունայնությունների։ Քո սիրո առատությունը թող որ ծածկի բազմությունը մեր մեղքերի, և քո փառահեղ արգասավորությունը պտղաբերություն պարգևի մեզ բարի գործերի։ Տիրուհի մեր, բարեխոս մեր, դատապաշտպան մեր, հաշտեցրու մեզ Որդուդ հետ, հանձնիր մեզ Որդուդ, ներկայացրու մեզ Որդուդ։ Այնպես արա՛, ո՜վ Օրհնյալ, – հանուն այն շնորհի, որ ստացար, հանուն այն առանձնաշնորհության, որին արժանացար, և հանուն այն ողորմության, որ շահեցիր, – այնպես արա՛, որ քո միջոցով Նա, ով հաճեց մասնակցել մեր տկարությանն ու հիվանդությանը, մեզ մասնակից դարձնի, քո բարեխոսությամբ, Իր փառքին ու Իր երջանկությանը, Հիսուս Քրիստոսը՝ քո Որդին և մեր Տերը, որ է օրհնյալ Աստված հավիտյանս հավիտենից, ամեն ինչից վեր։ [...]