Սբ. Հակոբ Սարուգացի, « Բոլոր Սրբերը Մարիամի Որդուն են պարտական իրենց երջանկությունը »

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սբ. Հակոբ Սարուգացու (կամ՝ Բաթնայացու, 450-521) « Սբ. Կույս Մարիամ Աստվածածնի մասին Քարոզ »ից (Bedjan, pp. 638-639; Bickell I, p. 246).

 


[...] Նա երանելի է. ստացավ Հոգին, որն իրեն անարատ դարձրեց: Դարձավ տաճարը, ուր բնակվում է երկնային բարձունքների Որդին: [...]
Նա երանելի է. նրա միջոցով նորոգվեց Ադամի սերունդը, վերադարձվեցին նրանք, ովքեր լքել էին Հոր տունը: [...]
Նա երանելի է. նրա մարմնի սահմանները բովանդակեցին Անսահմանին, որով լի են երկինքները, և երկինքները չեն կարողանում Նրան բովանդակել:
Նա երանելի է. մեր կյանքն ընծայելով Ադամին ծնած ընդհանուր Նախածնողին, նորոգեց անկյալ արարածներին:
Նա երանելի է. իր կուրծքը տվեց Նրան, ով սանձազերծում է ծովի կոհակները:
Նա երանելի է. կրեց Հսկային, ով կրում է աշխարհը, համբուրեց Նրան և փաղաքշանքներով ծածկեց:
Նա երանելի է. բանտարկյալների համար ծնեց մի Ազատարար, ով հաղթեց նրանց բանտապանին:
Նա երանելի է. նրա շուրթերը հպվեցին Նրան, որի կիզիչ բոցերը ետ ընկրկել են տալիս հրեղեն հրեշտակներին:
Նա երանելի է. իր կաթով սնուցեց Նրան, ով կյանք է տալիս բոլոր աշխարհներին:
Նա երանելի է. որովհետև բոլոր Սրբերն իր Որդուն են պարտական իրենց երջանկությունը:
Օրհնյա՜լ է Աստծո Սուրբը, որ քեզնից բողբոջեց: [...]