ԳՈՅԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. « ԼՌՈՒԹՅՈՒՆԸ »

 

 

 

 

 

 

 

Երբ բազեն մոտենում է անտառին, բոլոր թռչունները սսկվում են. լռությունն անտառում դառնում է համատարած։

Ինչի՞ է ծառայում լռությունը։

Ակնհայտ է. թշնամու ուշադրությունն իր վրա չհրավիրելու։

Թույլերի՞ն բնորոշ վարմունք է։

Ո՛չ, այլ՝ խորագետներին։

Ապրել կամեցողը թաքնվում է, թշնամիներից պաշտպանվելու նպատակով ծպտվում է, ընդհարումներից խուսափում է ...

Այդպես վարվելով՝ փրկվում է Լևիաթանից,

բայց իր էության խորքում ապրում է ու մնում անկողոպտելի։