ՔՐԻՍՏԻԱՆՈ ՌՈՆԱԼԴՈՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՈՍԿԵ ԳՆԴԱԿԸ, ԻՍԿ ԻՐ ՄԱՅՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՑԱՆԿԱՑԵԼ ԷՐ ԱԲՈՐՏ ԱՆԵԼ

 

 

 

 

 

 

 

 

 

Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդոն ստացավ իր երրորդ Ոսկե Գնդակը։ Հանդիսավոր արարողության ժամանակ նա շնորհակալություն հայտնեց բոլորին, նաև իր մորը։
Այո՛, նա իր մորը շնորհակալություն է հայտնում ամեն անգամ, որովհետև «Քաջությո՜ւն, մայրիկ» ինքնակենսագրության մեջ Դոլորես Ավեյրոն՝ Քրիստիանոյի մայրը, խոստովանել է, որ ժամանակին ցանկացել է աբորտով սպանել նրան։
«Այդ ժամանակ արդեն 30 տարեկան էի», պատմել է կինը, «և արդեն 3 երեխա ունեի։ Կարծում էի, որ բոլորովին նպատակահարմար չէր նոր հղիությունն առաջ տանելն ու ընտանիքի անդամների թիվն ավելացնելը։ Այդ պատճառով դիմեցի մի բժշկի, որը սակայն կտրուկ հրաժարվեց աբորտ կատարելուց»։
Ապա կինը որոշել է ժողովրդական միջոցների դիմել, իր ընկերուհիներից մեկի խորհրդին հետևելով. «Ասաց, որ պետք է մութ գարեջուրը եռացնեի ու խմեի։ Այդպիսով երեխան կմահանար»։ Մեթոդը չազդեց և կինը որոշեց այլևս չփորձել սպանել երեխային. «Եթե Աստծո կամքն է, որ այս երեխան ապրի, ուրեմն թող այդպես լինի»։
Այսօր, երբ Քրիստիանոն խոսք է բացում պատահածի մասին, ժպտում է և մոր հետ կատակելով ասում է. «Տեսա՞ր, մամ, դու ցանկացել էիր աբորտով սպանել ինձ, բայց այսօր ես եմ, որ պահում եմ մեր ամբողջ ընտանիքը»։

Մտածի՛ր, այսօր արգանդումդ թերևս նա է, ում համար Աստված որոշել է, որ նա է պահելու ձեր ընտանիքը։