ՄԻՇԷԼ ՔՈՒԱՍԹ, «ԽՕՍԻՐ ԻՆՁ ՍԻՐՈՅ ՄԱՍԻՆ»

ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Ժամանակակից աշխարհում սէրը վտանգաւոր կերպով արժէզրկւում է, յատկապէս՝ զոյգի սէրը։ Ամուսնութիւնը համարւում է ոչ անհրաժեշտ։ Հաւատարմութիւնն՝ անհնարին։ Փորձերը՝ պարտադիր։ Սէրը՝ սոսկ ֆիզիքական հաճոյք, մի «արհեստ», որը կարող ես սովորել, եւ որն անպատճառ ստացուելու է։ Բազմաթիւ երիտասարդներ, սակայն, սկսել են յոգնել սիրոյ ասպարէզում սառն ու անհոգի կրթութիւնից եւ անթիւ ու անհամար յուսախաբ փորձառութիւններից։ Ուրիշներ, աւելի տարիքոտ, սկզբում հպարտ՝ որ վերջապէս ազատուել են անցեալի նախապաշարումներից ու ստիպողութիւններից, իրենց արկածախնդրութիւնների վերջում, սակայն, երջանկութիւն չեն գտնում։ Սէրը թերեւս «մի ա՞յլ բան» է։ Ոմանք սկսում են նշմարել եւ յուսով են, որ այն բացայայտելու են։

Սիրելն իսկապէս կեանքի միակ ու մեծ արկածախնդրութիւնն է։

 

Միշէլ Քուասթը (1921-1997) եղել է ֆրանսիացի քահանայ (Լը Հաւրի թեմ), երկար տարիներ ղեկավարել է Քրիստոնեայ Երիտասարդների Շարժումը։ Հեղինակն է համաշխարհային համբաւ վայելող եւ բոլոր կարեւոր լեզուների թարգմանուած մի շարք գրքերի, որոնցից են «Յաջողութիւն գտնել», «Ժամադրութիւն Քրիստոսի հետ», «Տասը րոպէ Աստծոյ հետ», «Բաց սրտով», «Աղօթքի ճանապարհ», «Կերտել մարդուն» եւ այլն։

 

ՄԻ ՀԱՏՈՒԱԾ ԳՐՔԻՑ

 

Եթէ նոտան ասէր. «Մի նոտայով երաժշտութիւն չի գրւում»,
   ... ոչ մի նուագ գոյութիւն չէր ունենայ։
Եթէ բառն ասէր. «Մի բառով միտք չի արտայայտւում»,
   ... գրքերը գոյութիւն չէին ունենայ։
Եթէ քարն ասէր. «Մի քարով պատ չի կառուցւում»,
   ... տները գոյութիւն չէին ունենայ։
Եթէ ջրի կաթիլն ասէր. «Մի կաթիլով գետ չի վարարում»,
   ... օվկիանոսը գոյութիւն չէր ունենայ։
Եթէ ցորենի հատիկն ասէր. «Մի հատիկով արտ չի ցանւում»,
   ... հունձքը գոյութիւն չէր ունենայ։
Եթէ մարդն ասէր. «Սիրոյ մի արարքով մարդկութիւնը չի փրկւում»,
   ... երկրի վրայ երբեք գոյութիւն չէին ունենայ ո՛չ արդարութիւն, ո՛չ խաղաղութիւն, ո՛չ արժանապատւութիւն, ո՛չ երջանկութիւն, ... ։
 
Ինչպէս երաժշտութիւնը իւրաքանչիւր նոտայի կարիքն ունի,
Ինչպէս գիրքը՝ իւրաքանչիւր բառի,
Ինչպէս տունը՝ իւրաքանչիւր քարի,
Ինչպէս օվկիանոսը՝ իւրաքանչիւր կաթիլի,
Ինչպէս հունձքը՝ իւրաքանչիւր հատիկի,
Նմանապէս, մարդկութիւնը քո կարիքն ունի,
այնտեղ՝ ուր գտնւում ես,
միակդ,
ուստի՝ անփոխարինելիդ։

 

ԳՐՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ

 

Իմ ընթերցող բարեկամներին
5
Մասն Ա. - Ապրել՝  նշանակում է սիրել
11
Մասն Բ. - Երբ սէրը դէմք ունի
95
Բովանդակութիւն 256
   

 

Ա՛ՅԼ ՏՈՒԵԱԼՆԵՐ

 

Վերնագիր « Խօսիր ինձ սիրոյ մասին »
Հեղինակ Միշէլ Քուասթ
Թարգմանիչ-Խմբագիր Կ.Կ. Դաւեյեան եւ Մ. Վ. Ղազարեան
Հրատարակիչ «Ընդհանրական» Հրատարակչատուն
ISBN 978-9939-9019-1-6
Էջ 256
Չափս 14,5 x 20 սմ
Հրատ. Տեղ եւ Տարի Երեւան, Դեկտեմբեր 2010
Գին Հայաստանում՝ 1500 դրամ 
   
Որեւէ տեղեկութեան համար՝ գրեցէք մեզ կամ զանգահարեցէք (+374) 093 58 50 54 ։