Մեր մասին

 

23032498_1485137361541823_4841526850750007362_n

                                 

Անունս Տեր Մաշտոց (Վահե) Ղազարյան է։ Ծնվել եմ 1974 թվականին, Երևանում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել եմ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Գևորգյան» Հոգևոր Ճեմարանում (1990-1993), ապա՝ Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում (1993-2001)։ Փափաքս միշտ եղել է իմ համեստ նպաստը բերել հայ քրիստոնեական կյանքին, որի համար էլ՝ 2004 թվականից համացանցում հրապարակել եմ այս կայքը, իսկ 2010 թվականից՝ սկիզբ եմ տվել Ընդհանրական Հրատարակչատան գործունեությանը։ 2015 թվականի Օգոստոսի 15-ին, ձեռամբ Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկեների Գերաշնորհ Առաջնորդ Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի, ձեռնադրվել եմ սարկավագ, իսկ 2016 թվականի Հոկտեմբերի 8-ին՝ քահանա, Տեր Մաշտոց անվամբ։

Հուսով եմ, այս կայքի էջերը օգտակար կլինեն Ձեզ։ Որևէ հարցով, գրեցեք ինձ։ 

  000blue-facebook-logo Vahe Lazaryan
  000blue-facebook-logo Գիտություն և Հավատք

 

Սիրելի բարեկամ,
հոգու մեծ գոհունակությամբ՝ մեր թարգմանած գրքերն ու գրությունները անվճար տրամադրում ենք քեզ և մեր բոլոր հոգեսեր ու ընթերցասեր ազգակիցներին։
Լավագույն կերպով շարունակելու համար մեր ծառայությունը, կարիքն ունենք նաև քո գիտակից մասնակցությանը։ Հնարավորություններիդ չափով նեցուկ կանգնիր այս առաքելությանը։ Մենք իսկապես քո աջակցության կարիքն ունենք։ Ազատ ու սրտաբուխ նվիրատվությունդ կարող ես կատարել հայաստանյան կամ արտասահմանյան որևէ դրամատան որևէ մասնաճյուղից։ Հարկավոր տվյալները ստանալու համար խնդրում եմ գրել ինձ։
Բոլոր նվիրատուների և իրենց ողջ ու հանգուցյալ հարազատների համար կմատուցվեն առանձին Սուրբ Պատարագներ՝ հայցելու համար Տիրոջ ամենառատ օրհնությունները։