Գոյապահպանման ռազմավարություններ. « Լռությունը »
Երբ բազեն մոտենում է անտառին, բոլոր թռչունները սսկվում են. լռությունն անտառում դառնում է համատարած։
Ինչի՞ է ծառայում լռությունը։
Ակնհայտ է. թշնամու ուշադրությունն իր վրա չհրավիրելու։
Թույլերի՞ն բնորոշ վարմունք է։
Ո՛չ, այլ՝ խորագետներին։
Ապրել կամեցողը թաքնվում է, թշնամիներից պաշտպանվելու նպատակով ծպտվում է, ընդհարումներից խուսափում է ... :
Այդպես վարվելով՝ փրկվում է Լևիաթանից,
բայց իր էության խորքում ապրում է ու մնում անկողոպտելի։