
1. Միշտ խնդիրներ ես ունենալու։ Սովորիր վայելել կյանքդ՝ դրանք լուծելու ընթացքում։
2. Մարդիկ չեն որոշում իրենց ապագան։ Մարդիկ ընտրում և որոշում են իրենց սովորույթները, և իրենց սովորույթները պայմանավորում են իրենց ապագան։
3. Կյանքում կարող ես վերահսկել միայն երկու բան. քո ջանասիրությունը և քո դիրքորոշումը։
4. Մի՛ հարցրու ինքդ քեզ, թե ինչպե՛ս սկսել։ Սկսի՛ր, և ապա հարցրու ինքդ քեզ, թե ինչպե՛ս կարող ես բարելավել։
5. Երջանկությունը նվազ կախում ունի հաճույքից, և առավել՝ կյանքում իմաստ գտնելուց։
6. Կյանքն ավելի դժվարին է դառնում, երբ շատ բան ես սպասում ուրիշներից, և քիչ՝ ինքդ քեզնից։
7. Կյանքն ավելի պարզ է դառնում, երբ շատ ես պահանջում ինքդ քեզնից, և քիչ՝ ուրիշներից։ Քո համար բարձր ստանդարտներ հաստատիր, բայց ցածր ակնկալիքներ ունեցիր։
8. Քո խնդիրների կեսը գոյություն ունի միայն քո գլխի մեջ. երբեմն ուռճացնում ես բաներ, որոնք իրականում չնչին են։
9. Կարճ կամ գաղտնի ճանապարհներ մի՛ փնտրիր։ Այն, ինչի կարիքը դու ունես, ջանասեր հարատևությունն է։
10. Երեք բաների թույլ մի՛ տուր, որ իշխեն քո կյանքի վրա. մարդիկ, փողը և անցյալը։
11. Յուրաքանչյուր մարտահրավեր, մինչև իսկ մի ողբերգություն, իր մեջ հնարավորություններ է պարունակում։ Եթե սովորես տեսնել հնարավորությունները, կկարողանաս բացասական իրավիճակները ինչ որ մի դրական բանի փոխակերպել, կամ առնվազն՝ ինչ որ մի օգուտ քաղել դրանից։
12. Գոհ ու երախտագետ եղիր ամեն օր, որովհետև, նաև երբ մտածում ես, թե ոչինչ չունես, որի համար կարող ես երախտագետ լինել, քո "նորմալ" կյանքը կարող է ինչ որ մեկի համար երազանքի առարկա լինել։