Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

479. Աստծո կողմից սահմանված ժամանակին, Հոր միածին Որդին՝ հավիտենական Խոսքը, այսինքն՝ Բանն ու Հոր գոյացական պատկերը, մարմնացավ. առանց աստվածային բնությունը կորցնելու՝ ստանձնեց մարդկային բնությունը։

 

480. Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստված է և ճշմարիտ մարդ, Իր աստվածային Անձի միության մեջ. այս իսկ պատճառով, Նա միակ Միջնորդն է Աստծո և մարդկանց միջև։

 

481. Հիսուս Քրիստոսը երկու բնություն ունի՝ աստվածայինը և մարդկայինը, միմյանց չխառնված, այլ՝ Աստծո Որդու միակ Անձի մեջ միավորված։

 

482. Քրիստոսը, ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ լինելով, ունի մարդկային իմացականություն և մարդկային կամք, որոնք կատարյալ կերպով ներդաշնակ և ենթակա են Իր աստվածային իմացականությանն ու կամքին, որոնք Նա ընդհանուր եղանակով ունի Հոր և Սուրբ Հոգու հետ։

 

483. Մարդեղությունը, հետևաբար, Բանի միակ Անձի մեջ աստվածային բնության և մարդկային բնության զմայլելի միության խորհուրդն է։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։