
Գլուխ Բ. - Հոդված 5. - ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ ԻՋԱՎ ԴԺՈԽՔ, ԵՐՐՈՐԴ ՕՐՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՎ ՄԵՌԵԼՆԵՐԻՑ
631. Հիսուսն «իջել էր երկրի ստորին տարածքները։ Նա, ով իջավ, նույնն է, որ նաև վեր բարձրացավ» (Եփս 4, 10): Առաքյալների Հանգանակը հավատքի միևնույն հոդվածի մեջ դավանում է Քրիստոսի էջքը դժոխք և երրորդ օրը Նրա հարությունը մեռելներից, որովհետև Իր Զատկական Խորհրդի մեջ՝ Նա մահվան անդնդից բխեցրեց կյանքը.
« [...] Քրիստոսը՝ Քո Որդին,
որ, մեռելներից հարություն առած,
մարդկանց վրա շողացնում է Իր անխռով լույսը,
և ողջ է, և թագավորում է հավիտյանս հավիտենից. ամեն»[1]:
[1] Զատկի նախատոնակ, Զատկական հռչակում («Ցնծասցէ»). Հռոմեական Պատարագամատույց, editio typica (Typis Polyglottis Vaticanis 1970), p. 273 et 275.