
Ամփոփում
- 01
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
1110. Եկեղեցու Ծեսի մեջ Հայր Աստված օրհնվում և պաշտվում է որպես աղբյուր արարչագործության և փրկագործության բոլոր օրհնությունների, որոնցով Նա օրհնեց մեզ հանձինս Իր Որդու, պարգևելու համար մեզ որդեգրության Հոգին:
1111. Ծեսի մեջ Քրիստոսի գործը խորհրդական (սակռամենտալ) է, որովհետև Իր կողմից ի կատար ածված փրկության Խորհուրդը Ծեսի մեջ ներկա է դառնում Իր Սուրբ Հոգու զորության միջոցով. որովհետև Իր Մարմինը, որը Եկեղեցին է, խորհուրդ է (նշան և գործիք), որի մեջ Սուրբ Հոգին մատակարարում է փրկության Խորհուրդը. որովհետև, իր ծիսական արարողությունների միջոցով, ժամանակի մեջ պանդուխտ Եկեղեցին արդեն իսկ մասնակցում է, նախապես ճաշակելով, երկնային Ծեսին:
1112. Եկեղեցու Ծեսի մեջ Սուրբ Հոգու առաքելությունը հավատացյալների հավաքը նախապատրաստելն է՝ հանդիպելու Քրիստոսին. Քրիստոսին հիշեցնելը և Քրիստոսին բացահայտելը քրիստոնյաների հավաքի հավատքին. Իր փոխակերպող զորությամբ ներկա դարձնելը և այժմեացնելը Քրիստոսի փրկարար գործը, և հաղորդության պարգևը Եկեղեցու մեջ պտղաբեր դարձնելը: