Ամփոփում – Գրադարան – Mashtoz.org

Ամփոփում

1207. Պատշաճ է, որ Ծեսի հանդիսակատարումը ձգտի արտահայտվել այն ժողովրդի մշակույթի մեջ, որի ներսում Եկեղեցին ապրում է, առանց սակայն ենթարկվելու դրան: Մյուս կողմից, Ծեսն ինքը մշակույթ է ծնում և ձևավորում:

 

1208. Օրինավոր կերպով ճանաչված ծիսական տարբեր ավանդությունները, կամ Ծեսերը, արտահայտում են Եկեղեցու ընդհանրականությունը, որովհետև Քրիստոսի խորհուրդն է ինքնին, որ իմաստավորում են և հաղորդում:

 

1209. Չափանիշը, որով ապահովվում է միությունը՝ ծիսական ավանդությունների բազմազանության մեջ, Առաքյալների Ավանդության հանդեպ հավատարմությունն է, այսինքն՝ Առաքյալներից ստացած հավատքի և խորհուրդների մեջ հաղորդությունը. հաղորդություն, որ նշանավորվում և երաշխավորվում է Առաքելական Հաջորդությամբ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։