Գլուխ Ա. - Հոդված 2. - ԶԱՏԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԻՍԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Ա. - Հոդված 2. - ԶԱՏԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԻՍԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

1113. Եկեղեցու ողջ ծիսական կյանքը պտտվում է Պատարագի Զոհի և Խորհուրդների առանցքի շուրջը[1]: Եկեղեցու Խորհուրդները յոթն են. Մկրտությունը, Դրոշմը կամ Կնքումը, Հաղորդությունը, Ապաշխարությունը, Հիվանդների Օծումը, Ձեռնադրությունը կամ Կարգը, Ամուսնությունը[2]: Այս հոդվածում կքննարկվի այն, ինչը որ Եկեղեցու յոթ խորհուրդներին ընդհանուր է ուսմունքային տեսանկյունից դիտված: Այն, ինչը որ նրանց միջև ընդհանուր է արարողակարգային տեսանկյունից դիտված, կներկայացվի հաջորդ գլխում։ Իսկ այն, ինչը որ հատուկ է նրանցից յուրաքանչյուրին, կկազմի Երկրորդ Բաժնի առարկան:

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Սահմ. Սրբազնասուրբ Ժողովը, 6: AAS 56 (1964) 100.
[2] Լիոնի Երկրորդ Ժողով, Միքայել Պալեոլոգոս կայսրի Հավատքի Դավանությունը: DS 860; Ֆլորենցիայի Ժողով, Վճռագիր Հայերի մասին: DS 1310; Տրիդենտյան Ժողով, Յոթերորդ նիստ, Ընդհանուր կանոններ Խորհուրդների մասին, կանոն 1: DS 1601.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։