
Գլուխ Ա. - Հոդված 2. / ա) Քրիստոսի խորհուրդները
- 01
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
1114. «Հետևելով Աստվածաշունչ Սուրբ Գրքերի վարդապետությանը, առաքելական ավանդություններին և Հայրերի միահոգի մտքին»[1], մենք դավանում ենք, «որ Նոր Օրենքի խորհուրդները [...] բոլորը հաստատվել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից»[2]:
1115. Իր ծածուկ կյանքի և Իր հանրային պաշտոնեության տարիների ընթացքում Հիսուսի կողմից արտասանված խոսքերն ու կատարված գործերը արդեն փրկարար էին: Դրանք կանխավ ներկա էին դարձնում Նրա Զատկական Խորհրդի զորությունը: Ավետում և նախապատրաստում էին այն, ինչը որ Նա պարգևվելու էր Եկեղեցուն, երբ ամեն բան կատարված էր լինելու: Քրիստոսի կյանքի խորհուրդները կազմում են հիմքերը այն բանի, ինչը որ Քրիստոսը, այժմ, մատակարարում է խորհուրդների մեջ՝ Իր Եկեղեցու սպասավորների միջոցով, քանի որ «այն, ինչը որ [...] տեսանելի էր մեր Փրկչի մեջ, անցել է Իր խորհուրդների մեջ»[3]:
1116. Հանդես գալով որպես «ուժեր, որ դուրս են գալիս» Քրիստոսի կենդանի և կենդանարար Մարմնից[4], Քրիստոսի Մարմինը հանդիսացող Եկեղեցու մեջ գործող Սուրբ Հոգու ներգործություններ, խորհուրդները «Աստծո գլուխգործոցներն» են Նոր և Հավիտենական Ուխտի մեջ: