
Գլուխ Բ. - ԶԱՏԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒՄԸ
- 01
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
1135. Ծիսական ուսուցումը ենթադրում է նախևառաջ խորհրդական տնօրինության ըմբռնումը (Գլուխ Ա.): Այս լույսի ներքո տեսանելի է դառնում իր ծիսակատարման նորությունը: Այս գլխում, հետևաբար, քննարկվելու է Եկեղեցու խորհուրդների ծիսակատարումը: Ներկայացվելու է այն, ինչը որ, ծիսական ավանդությունների զանազանության մեջ, համընդհանուր է Յոթ Խորհուրդների ծիսակատարմանը: Ինչը որ, մինչդեռ, բնորոշ է դրանցից յուրաքանչյուրին, կներկայացվի Երկրորդ բաժնում: Խորհրդական ծիսակատարությունների մասին այս հիմնական ուսուցումը կպատասխանի այն առաջին հարցերին, որոնք հավատացյալները ներկայացնում են այս նյութի վերաբերյալ.
– ո՞վ է ծիսակատարում.
– ինչպե՞ս ծիսակատարել.
– ե՞րբ ծիսակատարել.
– որտե՞ղ ծիսակատարել: