ՀԱՎԵԼՎԱԾ. – Մի քանի վկայություններ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱՎԵԼՎԱԾ. – Մի քանի վկայություններ

Այս աշխատության ավարտին, կամենում եմ ներկայացնել մի քանի վկայություններ, որոնցում նախկին Եհովայի Վկաներ պատմում են իրենց փորձառությունը, որ ունեցել են այդ հերետիկոսական աղանդի շարքերում լինելու ժամանակ և հետո: Բավարարվում եմ սակավաթիվ՝ ընդամենը չորս վկայություններով, որովհետև եհովականությունից Քրիստոնեության վերադարձած անձանց վկայություններով՝ արևմտյան աշխարհում ձևացել ու հրատարակվել են բազմաթիվ հատորներ, որոնք ամբողջովին անհնարին է այստեղ մեջբերել: Տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ լքում են Եհովայի Վկաների կազմակերպությունը, որովհետև որոշ ժամանակ դրան անդամակցելով, դրա գաղափարներին ավելի մոտիկից ծանոթանալով և շփվելով ավագ անդամների հետ, բոլորն էլ հասկանում են, որ Եհովայի Վկաների Բրուքլինի «Դիտարան» Ընկերությունը կրոնական հաստատություն չէ, այլ՝ բանկիրների ու լրտեսների մի խմբավորում, որը խարդախությամբ զգեստավորվել է կրոնական կերպարանքով, «գառան մորթ հագած գայլ», որ գիտի խաբել միամիտներին և պարզ անուս մարդկանց: Եհովականության շարքերում շարունակում են մնալ միայն հոգեբանական տկար նկարագրի տեր, սեփական կամք չունեցող և սեփական ընտրությամբ որոշումներ կայացնելուն անընդունակ, ուսումներ չստացած և կրոնական լուրջ գիտելիքներից զուրկ անձինք, կամ էլ նրանք, ովքեր գիտակից են եհովականության ի՛նչ լինելուն, բայց շարունակում են նրանում մնալ, որովհետև ծախել են իրենց հոգին փողին ու ....... :

Հուսով եմ, որ այս վկայությունները կծառայեն լրացնելու սույն աշխատության էջերում քննարկված հարցերը, կօգնեն Եհովայի Վկաներին միամտությամբ անդամակցած մեր հայրենակիցներին գտնելու ճշմարտությունը, գտնելու Քրիստոսի իրական հավատքը և առանց երկմտանքների խզելու բոլոր կապերը Եհովայի Վկաների հետ, ինչպես նաև դառնալու վկաները Քրիստոսի ճշմարիտ հավատքի, իրենց ընտանիքներում և շրջապատում: Անհունորեն ուրախ կլինեի, եթե մի օր այս հավելվածում օտարազգի անձանց վկայությունների կողքին՝ կարողանայի ներկայացնել նաև մեր հայրենակիցների կողմից տրված վկայությունները, վկայություններ վերադարձի ու ճշմարտության: Այս հատորի տպագիր առաջին, երկրորդ և երրորդ հրատարակությունները ժողովրդին բաժանելուց հետո մեզ հասան հարյուրավոր ու հարյուրավոր լուրեր ամեն կողմից, որ ազդարարում էին ընթերցողների հեռանալը եհովական հերետիկոսությունից: Այս թվային հրատարակության առիթով խնդրում եմ, որ եթե այս հատորը որևէ մեկին կծառայի վերագտնելու քրիստոնեական իրական հավատքը, բարությամբ հաճի գրավոր տեղեկացնել մեզ այդ ուրախալի իրականության մասին:

Նամակ ուղարկելու համար գործածեցեք այս կայքի Կապ բաժինը։ Կանխավ շնորհակալություն եմ հայտնում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։