
Աղոթք Խոնարհության
-
01
-
Այս աղոթքը սովորեցրել է Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոսը,
Այցելության Միաբանության միանձնուհի
Քույր Բենինյա Կոնսոլատա Ֆեռռեռոյին (1885-1916),
անհատական տեսիլքի ու հայտնության ժամանակ
Աստվա՜ծ իմ, Սե՜ր իմ գերագույն,
իմ Ամե՜ն Ինչ,
ես՝ ոչնչի ոչինչս,
ոչինչ՝ բարու մեջ,
ոչինչ՝ առաքինության մեջ,
ոչինչ՝ հավատարմության մեջ,
ոչինչ՝ Քո շնորհներին համապատասխանելու մեջ,
ահա՛ խեղճությանս անդնդի խորքից
աղերսում եմ Քեզ, հանուն ողորմությանդ անդնդի,
պարգևել ինձ շնորհը՝ Քեզ ճանաչել կարողանալու
և Քեզ ճանաչել տալու,
Քեզ սիրելու և Քեզ սիրել տալու,
Քեզ ծառայելու և Քեզ ծառայել տալու,
այնքա՜ն կատարյալ կերպով,
որքան որ հնարավոր է մի խեղճ արարածի,
Քո մեծագույն փառքի համար։
Ամեն։
***
«Ես խոստանում եմ քեզ», ասել է Հիսուսը տեսիլքի ժամանակ, «որ ամեն անգամ, որ մի հոգի կարտասանի այս աղոթքը խորագույն խոնարհության ճշմարիտ զգացումով, կխոցի Իմ Սիրտը ոսկեղեն նետով, և այդ բացվածքից շնորհների մի հեղեղ առատորեն կհոսի այդ հոգու վրա, ով կատարել է աղոթքը, և ամբողջ Սուրբ Եկեղեցու վրա։ Սա նաև լավագույն կերպն է՝ Ամենասուրբ Հաղորդությանը պատրաստվելու համար, որովհետև Աստված մեծագույն առատությամբ հաղորդվում է խոնարհներին»։