
Աղոթք՝ խոնարհության առաքինությունը հայցելու համար
-
01
-
Ո՜վ Հիսուս, Դու ասել ես.
«Սովորեցեք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ,
և հանգիստ կգտնեք ձեր հոգիների համար»։
Այո՛, Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ,
իմ հոգին հանգիստ է գտնում, տեսնելով Քեզ
ստրուկի կերպարանքով ու բնությամբ զգեստավորված,
խոնարհված՝
առաքյալներիդ ոտքերը լվանալու աստիճան։
Հիշում եմ, տակավին, Քո խոսքերը.
«Օրինակ տվեցի ձեզ,
որպեսզի դուք էլ անեք այնպես,
ինչպես ես արեցի»։
«Աշակերտն ավելի չէ, քան Ուսուցիչը ... »։
«Եթե սա հասկանում եք,
երանելի կլինեք, եթե գործադրեք»։
Ես հասկանում եմ, Տե՜ր, այս խոսքերը,
որ արտաբերվել են Քո հեզ ու խոնարհ սրտից։
Ուզում եմ գործադրել դրանք
օգնությամբ Քո շնորհի։
Դու, սակայն, ո՜վ Տեր,
ճանաչում ես իմ տկարությունը.
ամեն առավոտ որոշում եմ գործադրել խոնարհությունը,
իսկ երեկոյան տեսնում եմ,
որ հպարտ եմ գտնվել կրկի՜ն ու կրկի՜ն։
Տեսնելով դա՝ ենթարկվում եմ վհատվելու փորձությանը,
բայց իսկույն հասկանում եմ,
որ վհատությունը ևս հպարտության արդյունք է։
Կամենում եմ, Աստվա՜ծ իմ,
իմ հույսը միայն ու միայն Քո վրա հաստատել։
Քանի որ ամեն ինչ կարող ես,
արթնացրո՜ւ իմ սրտում
առաքինությունը, որ ցանկանում եմ։
Այս շնորհը Քո անսահման ողորմությունից ստանալու համար
հաճախ կրկնելու եմ Քեզ.
«Հիսո՜ւս, հեզ և սրտով խոնարհ,
սիրտս դարձրո՜ւ Քո սրտի նման»։
Ամեն։
Սրբուհի Թերեզա Հիսուս Մանկան (1873-1897)