Աղոթք՝ խոնարհությունը սովորելու համար – Գրադարան – Mashtoz.org

Աղոթք՝ խոնարհությունը սովորելու համար

«Կործանումից առաջ՝ մարդու սիրտը փքվում է,
իսկ փառքից առաջ՝ գալիս է խոնարհությունը» (Առկ 18, 12)։
 
 
Ո՜վ Տեր,
Դու, որ հեզ ես և սրտով խոնարհ,
աղաչում եմ Քեզ,
լսի՜ր ինձ։
 
Ազատի՜ր ինձ, Հիսո՜ւս,
սիրված լինելու,
հիացմունքի առարկա լինելու,
հարգանք ընդունելու,
գովասանքներ լսելու,
ուրիշներից նախասիրված լինելու,
նկատի առնված լինելու,
համարում վայելելու,
գնահատված լինելու
բուռն ու անհագ ցանկությունից։
 
Ազատի՜ր ինձ, Հիսո՜ւս,
խոնարհված լինելու,
արհամարհված լինելու,
հանդիմանված լինելու,
մոռացված լինելու,
ծաղրված լինելու,
սխալ ձևով գնահատված լինելու,
կասկածված լինելու
չափազանցված վախից։
 
Եվ, ո՜վ Հիսուս,
շնորհիդ օգնությամբ արթնացրո՜ւ իմ մեջ
սիրավառ ցանկությունը,
որ ուրիշները սիրված լինեն ինձնից ավելի,
որ ուրիշները գնահատված լինեն ինձնից ավելի,
որ ուրիշները, աշխարհի աչքին,
կարողանան աճել, իսկ ես՝ նվազել,
որ ուրիշներն ընտրված լինեն, իսկ ես՝ դրված մի կողմ,
որ ուրիշները գովասանք լսեն, իսկ ես՝ անտեսվեմ,
որ ուրիշնե՛րը նախընտրյալ լինեն, ո՛չ ես,
որ ուրիշներն ավելի սուրբ դառնան, քան ես,
եթե ես բավականաչափ սուրբ եմ Քո համար։
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։