
« Ո՜վ Հիսուս, հեզ և խոնարհ »
-
01
-
Ո՜վ Հիսուս,
Բեթղեհեմում Դու մի լույս վառեցիր,
որով վերջնականապես լուսավորվեց Աստծո Դեմքը.
Աստված խոնարհ է։
Մինչ մենք ցանկանում ենք մեծ լինել,
Դու, Աստվա՜ծ, Քեզ դարձնում ես փոքր.
մինչ մենք ցանկանում ենք առաջինները լինել,
Դու, Աստվա՜ծ, գրավում ես վերջին տեղը.
մինչ մենք ցանկանում ենք տիրել,
Դու, Աստվա՜ծ, գալիս ես ծառայելու.
մինչ մենք տենչում ենք պատիվներ ու առանձնաշնորհություններ,
Դու, Աստվա՜ծ, լվանում ես մարդկանց ոտքերը
և համբուրում ես դրանք սիրալիր կերպով։
Որքա՜ն տարբերություն մեր ու Քո միջև, ո՜վ Տեր։
Ո՜վ Հիսուս, հեզ և խոնարհ,
մենք կանգ ենք առնում Բեթղեհեմի շեմին
և կանգնած ենք մնում՝ մտածկոտ ու վարանող.
մեր հպարտության լեռը
չի մտնում ու չի տեղավորվում
ծննդյանդ քարայրի նեղ տարածքի մեջ։
Ո՜վ Հիսուս, հեզ և խոնարհ,
մաքրի՜ր մեր սրտերը հպարտությունից,
դատարկի՜ր մեր մտքերը հավակնություններից,
պարգևի՜ր մեզ Քո իսկ խոնարհությունը,
և մենք, մեր կեղծ պատվանդաններից վար իջնելով,
վերջապես կհանդիպենք Քեզ և մեր եղբայրներին ու քույրերին.
և այդ ժամանակ միայն, իսկապես,
Սուրբ Ծնունդ կլինի մեր համար
և կլինի տոն։
Ամեն։
(Կարդինալ Անջելո Քոմասթրի, 1943-)