ԱՂՈԹՔ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՇՏՊԱՆ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ – Գրադարան –

ԱՂՈԹՔ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՇՏՊԱՆ ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Աստվա՜ծ ամենակարող ու հավիտենական, Քեզ են փառաբանում երկինքը, ծովն ու ցամաքը. լսի՜ր մեր աղոթքը։
Հավատարմություն երդվելով Խաչին ու Դրոշին, սեր ու ծառայություն ենք խոստացել Հայոց Հայրենիքին՝ ի հիշատակ բոլոր այն զոհողությունների, որ մեր Նախնիները կատարել են խաղաղ պայմաններում, ստեղծագործ աշխատանքով, և բոլոր նրանց, ովքեր նահատակվել են, որպեսզի մենք ապրենք ավելի ազատ ու ավելի արդար աշխարհում։
Ո՜վ Տեր, պարգևի՜ր մեզ խաղաղության թանկարժեք բարիքը պահպանելու ու պաշտպանելու ուժը, և հոգևոր հաղորդության մեջ բոլոր նրանց հետ, ովքեր աշխատում ու ջանք են թափում, պարգևի՜ր մեզ մեր անձնական նպաստը բերելու բերկրանքը, որպեսզի անդորր լինի մեր օջախներում, արգասավոր լինի մեր երկիրը, և ընդհանրապես՝ բարօրության մեջ լինի Հայոց Աշխարհը։
 
Բարեխոսությամբ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Միքայել Հրեշտակապետի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Հայաստանի Պահապան Հրեշտակի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ մեր բոլորիս Պահապան Հրեշտակների, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Հրեշտակային բոլոր Զորքերի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Առաքյալների, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Հայրապետների, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Մարտիրոսների, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Զորավարների, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սրբակյաց Ճգնավորների, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սրբակյաց Կույսերի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սրբակյաց Մայրերի ու Հայրերի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
 
Բարեխոսությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Հռիփսիմեի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Գայանեի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Տրդատ Թագավորի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Ներսես Պարթևի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Սահակ Պարթևի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Վարդան Մամիկոնյանի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Ղևոնդ Երեցի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Ներսես Շնորհալու, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Ներսես Լամբրոնացու, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Գրիգոր Նարեկացու, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Սուրբ Գրիգոր Տաթևացու, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Երանաշնորհ Մխիթար Սեբաստացու, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Երանաշնորհ Ղևոնդ Ալիշանի, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Մեծ Եղեռնի Սուրբ Նահատակների, – ողորմի՜ր մեզ, Տեր։
Բարեխոսությամբ Հայաստան Աշխարհի բոլոր հայտնի ու անհայտ Սրբերի ու Սրբուհիների, – ողորմի՜ր մեզ, Տեր։
 
Տե՜ր Աստված մեր, Քո կարողությունն անքննելի է, և փառքդ՝ անհասանելի, Քո ողորմությունն անչափ է, իսկ գթությունդ՝ անբավ: Դու Քո առատ մարդասիրությանդ համաձայն՝ ուղղիր հայացքդ Քո ժողովրդի և Հայոց Աշխարհի վրա, և մեր ու մեր աղոթակիցների նկատմամբ առատորեն գործի դիր Քո ողորմությունն ու գթությունը: Քանի որ Քեզ վայելում է փա՜ռք, իշխանությո՜ւն և պատի՜վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
 
Հայր մեր, որ երկնքում ես,
թող սրբացվի՜ Քո Անունը.
թող գա՜ Քո Արքայությունը.
թող Քո կամքը կատարվի՜
երկրի վրա այնպե՛ս, ինչպես երկնքում է։
Մեր ամենօրյա հացը տո՜ւր մեզ այսօր.
և ների՜ր մեզ մեր մեղքերը,
ինչպես մենք էլ ներում ենք մեր հանդեպ մեղանչածներին.
և մի՛ լքիր մեզ փորձության պահին,
այլ՝ ազատի՜ր մեզ չարից.
քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը
հավիտյանս հավիտենից։
Ամեն։
 
Ողջո՜ւյն քեզ, շնորհներով լի Մարիամ, Տերը քո հետ է։
Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ և օրհնյա՜լ է որովայնիդ պտուղը՝ Հիսուս։
Սրբուհի Մարիամ, Աստվածամայր, բարեխոսի՜ր մեր՝ մեղավորներիս համար այժմ և մեր մահվան ժամին։ Ամեն։
 
( « Ողջո՜ւյն քեզ »ը կրկնել 3 անգամ )
 
Փա՜ռք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն.
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։