ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (1) – Գրադարան –

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (1)

Տե՜ր իմ Հիսուս Քրիստոս,
Դու, որ բարեհաճեցիր մասնակից դարձնել ինձ
Հայոց Բանակի քաջարի զորամիավորումների գործին.
 
Խնդրում եմ Քեզ խոնարհաբար,
Բարեխոսությամբ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի,
Սուրբ Միքայել Հրեշտակապետի,
Իմ Պահապան Հրեշտակի,
Սուրբ Գրիգորի՝ Հայոց Լուսավորչի,
Հայաստան Աշխարհի բոլոր Սրբերի ու Սրբուհիների,
 
Օգնի՜ր ինձ հավատարիմ մնալու Հայոց Բանակի առաքելությանը,
Գործադրելով և պաշտպանելով Քո Սուրբ Հավատքը,
Կիրառելով Սերը մերձավորներիս հանդեպ,
Հատկապես՝ աղքատների ու տկարների հանդեպ։
 
Պարգևի՜ր ինձ բոլոր անհրաժեշտ առաքինությունները՝
Ավետարանական ոգով իրագործելու համար այս նպատակները,
Անշահախնդիր ասպետական ու լիովին քրիստոնեական դիրքորոշմամբ,
Աստծո մեծագույն փառքի,
Հայաստան Աշխարհի խաղաղության և
Մեր բոլորիս հավիտենական բարիքի համար։
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։