ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (2) – Գրադարան –

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (2)

Ամենակալ ու Հավիտենական Աստված,
Քո գահի առաջ Հրեշտակներն անդադար
Փառքի օրհներգներ են երգում.
Լսի՜ր ինձ։
 
Մենք՝ Հայոց Բանակի զինվորներս,
Այսօր կանգնած ենք Քո առաջ՝
Հայցելու համար Քո պաշտպանությունը
և Քեզ ընծայելու համար մեր ծառայությունը։
 
Որպես զինվորներ, խնդրում ենք Քեզնից
Անհաղթելի ուժ, անսասան հավատարմություն,
Ինքնազոհության ոգի։
 
Որպես Հայոց Բանակի զինվորներ,
Խոստանում ենք Քեզ հավատարմություն
Հայոց ասպետական հազարամյա արժեքներին,
Հանձնառություն՝ աշխարհում խաղաղություն հաստատելուն ի շահ,
Ծառայություն՝ տառապյալներին ու ամեն տեսակ կարիքավորներին։
 
Սուրբ Խաչը թող լինի մեր գաղափարականը։
Սուրբ Աստվածածինը թող լինի մեր առաջնորդն ու պաշտպանը։
Սուրբ Միքայել Հրեշտակապետը՝ երկնային զորքերի Զորավարը
թող լինի մեր օրինակն ու ոգեշնչողը։
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։