ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (3) – Գրադարան –

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (3)

Տե՜ր Աստված իմ,
խնդրում եմ բարյացակամ հայացքով նայել մեզ՝ զինվորներիս,
որ մեր օջախները թողել ենք՝ զինված ուժերի շարքում
Հայոց Աշխարհին ծառայելու համար։
 
Օգնի՜ր մեզ, ո՜վ Տեր,
որպեսզի Քո հանդեպ հավատքով գոտեպնդված՝
դժվարություններին ու վտանգներին դիմագրավենք
նպատակների վեհանձն համերաշխությամբ,
մեր Հայրենիքին ընծայելով մեր հնազանդությունն ու
անամպ սրտով մատուցված զոհը։
 
Շնորհի՜ր, որ ամեն օր զգանք
մեզ առաջնորդող պարտականության ձայնի մեջ
Քո իսկ ձայնի արձագանքը.
շնորհի՜ր մեզ, որ Հայոց Բանակի զինվորները
տիպար օրինակներ լինեն ողջ ազգաբնակչության համար,
Քո պատվիրանների և Եկեղեցու հանդեպ հավատարմության,
հայրենի օրենքների պահպանության,
օրինավոր իշխանությունների հանդեպ գիտակցված կարգապահության հարցում։
 
Եվ շնորհի՜ր մեր սիրելի Հայոց Աշխարհին,
որ աշխարհում հարգված ու սիրված լինելով՝
արժանի լինի Քո պաշտպանությանը
և Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի մայրական խնամքին,
նաև իր զավակների գործուն համերաշխության շնորհիվ։
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։