ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (4) – Գրադարան –

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (4)

Աստվա՜ծ աստվածների և Տե՜ր տերերի,
Հիսուս Քրիստոս, Փրկիչ մեր,
որ ասացիր Քո հետևորդներին.
«Խաղաղություն եմ տալիս ձեզ,
ի՛մ խաղաղությունն եմ տալիս ձեզ.
այն չեմ տալիս այնպես, ինչպես աշխարհն է այն տալիս ձեզ».
օրհնի՜ր մեզ՝ զինվորականներիս, որ պատերազմի այրեր ենք,
բայց Քո խաղաղության, ո՜վ Տեր, զավակներն ենք։

Փառքով ծվեն-ծվեն եղած Դրոշները,
ո՛չ թե ոսկիով զարդարված, այլ՝
մեր եղբայրների արյունով կենագործված Զինանշանները,
ամեն ինչ թող Ազատ Հայրենիքի համար լինի,
որպեսզի Քո խաղաղությունն ու Քո արդարությունը վայելի,
Աստծո ու մարդկանց հանդեպ սիրո մեջ.
օրհնի՜ր մեզ, ո՜վ Տեր։

Օրհնի՜ր մեր փառքի համար բոլոր Նահատակվածներին,
մեր հերոսամարտի թեթև ու ծանր Վիրավորներին.
օրհնի՜ր ողջերին ՝ տարեցներին ու երիտասարդներին,
ովքեր այս գոյության հնոցի միջից առ Քեզ աղաղակում են.
Պահպանի՜ր ու փրկի՜ր Եկեղեցին, Հայրենիքն ու Ընտանիքը։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։