ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (5) – Գրադարան –

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ (5)

Երկնային Զորքերի Աստվա՜ծ,
Համայն Երկրի Հավիտենական Տե՜ր,
մենք՝ Հայոց Բանակի զինվորներս
դեպի Քեզ ենք վերամբարձում մեր սրտերը։

Գովաբանված եղիր, ո՜վ Տեր, մեր այս երկրի համար,
որ պարգևել ես մեզ որպես Հայրենիք.
այնպես արա՜, որ նրա անվան հետ մեկտեղ
Քո Սուրբ Անունը մեծարվի,
և Քո հանդեպ հավատքը լինի այն Լույսը,
որ լուսավորում է մեր կյանքն ու ընթացքը։

Պանծացրո՜ւ, ո՜վ Տեր, մեր Դրոշը,
հավիտենական փառքով պսակի՜ր մեր Հերոսներին,
խաղաղություն ու հանգիստ շնորհի՜ր մեր Ընկածներին։

Խնդրում ենք, մեր հրթիռների պողպատից առավել ամուր դարձրու մեր սիրտը,
առավել հուժկու՝ մեր բազկի հարվածը,
դրանցից ժայթքող կրակից առավել մաքուր՝ մեր հոգու իղձերը։

Թող որ մեր շուրջբոլորը, ո՜վ Տեր,
մեր Պահապան Հրեշտակների հետ միասին
թևածեն հոգիները մեր զոհված Ընկերների,
թող որ մեր մարմինները լցվեն հոգու հրավառ ուժով,
և պանծալի սրտով կատարենք մեր Պատվո Պարտքը։

Պաշտպանի՜ր, ո՜վ Տեր, մեր Հայրենիքը,
մեր ընտանիքները, մեր օջախները,
և բոլոր նրանց, ովքեր Քեզ են ապավինում։
Օրհնի՜ր բոլորիս։
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։