ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔԸ – Գրադարան –

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔԸ

Մերկ ժայռերի վրա, ցուրտ ձորերի մեջ, Հայոց լեռների կիրճերում ու բարձրադիր հովիտներում, այնտեղ՝ ուր Աստվածային Նախախնամությունդ մեզ դրել է որպես մեր Երկրի ամուր պաշտպանություն, մենք վտանգների բովում մեր Խղճի Պարտքը կատարելով՝ մեր սիրտն ու հոգին վերամբարձում ենք դեպի Քեզ, ո՜վ Տեր, որ մխիթարում ես մեր մայրերին, մեր կանանց, մեր զավակներին ու հեռավոր եղբայրներին, և մեզ օգնում ես արժանավոր լինելու մեր Հայրերի սխրանքներին։

Աստվա՜ծ Ամենակարող, որ կառավարում ես բոլոր տարրերը, փրկի՜ր մեզ, որ զինված ենք Հավատքով ու Սիրով։ Պահպանի՜ր մեզ անողոք ցրտից, ամենակործան ձնամրրիկներից, քարաթափ ապառաժներից. թող որ մենք ամուր կանգնենք երկնասլաց ժայռերի եզրին, մեր ոտքերը թող որ չսայթաքեն ողորկ մակերեսներին, թող որ մենք ապահով անցնենք վտանգավոր կիրճերի միջով։ Մեր զենքերը զորավոր դարձրո՜ւ բոլոր նրանց դեմ, ովքեր չարությամբ սպառնում են մեր Հայրենիքին, մեր Դրոշին և մեր հազարամյա Քրիստոնեական մշակույթին։

Եվ դու, ո՜վ Աստվածամայր, անարատ՝ առավել քան ամենամաքուր ձյունը, որ ճանաչում ես զինվորների տառապանքը և հավաքելով Աստծուն ես ներկայացնում նրանց արժանիքները, դու ճանաչում ես նաև մեր սրտերի իղձերն ու հույսերը. մայրական պաշտպանությամբդ օրհնի՜ր մեր գումարտակները և ժպտա՜ մեր հոգիներին։

Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։