ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՂՈԹՔ (1) – Գրադարան –

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՂՈԹՔ (1)

Դեպի Քեզ, ո՜վ Ամենակալ Աստված,
Տեր երկնքի ու երկրի,
մենք՝ հրետանավորներս,
վեր ենք բարձրացնում մեր աղոթքը։
 
Վեհ ու վսեմագո՜ւյն Աստված,
Քեզ են ենթարկվում չոր քամիներն ու այրող արևը.
օրհնի՜ր մեր հրետանավորներին,
որ կռվում են կրակի ու տապի ներքո։
 
Փառքի՜ Աստված,
հավիտենական հանգստիդ մեջ ընդունի՜ր նրանց,
ովքեր մարտի դաշտում ընկան՝
կատարելով հրետանավորի իրենց կարևոր գործը,
և մխիթարի՜ր ու սփոփի՜ր բոլոր վիրավորվածներին։
 
Զորությա՜ն Աստված,
Քո փառքի մեջ պանծացրո՜ւ մեր Ընկածների արիությունը,
խիզախության կրակով թրծի՜ր մեր սրտերը,
և ավելի ամուր դարձրու, քան մեր զրահամեքենաների պողպատը։
 
Խաղաղության ու բարությա՜ն Աստված,
օրհնի՜ր մեր Հայրենիքը, մեր օջախներն ու մեր հարազատներին։
 
Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։