ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ. « Ո՜Վ ԴՈՒ, ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԱՆԴԻՆԴ » – Գրադարան –

ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ. « Ո՜Վ ԴՈՒ, ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԱՆԴԻՆԴ »

Ո՜վ Դու, ամեն ինչից Անդինդ,
ինչպե՞ս դիմել Քեզ մի ա՛յլ անունով:
 
Ինչպիսի՞ տաղ կարող է երգել Քեզ:
Ոչ մի անուն Քեզ չի արտահայտում:
 
Ինչպիսի՞ միտք կարող է ըմբռնել Քեզ:
Ոչ մի խելք չի կարողանում հղանալ Քեզ:
 
Դու միակդ ես անսխալական.
այն ամենն, ինչ մտածում ենք, Քեզնից է ելել:
 
Բոլոր գոյակները ծիսակատարում են Քեզ,
խոսուններն ու անխոսները:
Բոլոր գոյակները պատիվ են մատուցում Քեզ,
մտքով օժտվածներն ու չօժտվածները:
 
Տիեզերական իղձը, բոլորի հառաչանքը
մղվում է դեպի Քեզ:
 
Ամեն բան, որ գոյություն ունի, աղօթում է Քեզ
և տիեզերքն ընթերցել իմացող յուրաքանչյուր գոյակ
դեպի Քեզ է վերառաքում լռության մի տաղ:
 
Ամեն բան օթևանում է Քո մեջ միայն
և ամեն բան, միասնական սլացքով,
որպես իր նավամատույցին,
դեպի Քեզ է ձգտում:
 
Բոլոր գոյակների նպատակակետը Դու ես,
միակդ ես,
յուրաքանչյուրն ես,
և ոչ մեկը չես:
 
Գոյակներից մեկը չես, նրանց ամբողջությունը չես.
բոլոր անունները Քոնն են. ինչպե՞ս Քեզ դիմեմ,
Քեզ, որ միակդ ես, ում անհնարին է անուն տալ:
 
[...] Ողորմի՜ր ինձ, ո՜վ Դու, ամեն ինչից Անդինդ.
Ինչպե՞ս դիմել Քեզ մի ա՛յլ անունով:
 
Սբ. Գրիգոր Նազիանզացի (329-390թթ.)
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։