ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ – Գրադարան – Mashtoz.org

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ

Տե՜ր Աստված, տիեզերքի Տիրակա՜լ Արքա,
որ Քո բազմակերպ իմաստությամբ՝ շնորհեցիր մարդուն
երկնակամարին տիրապետելու կարողությունը,
շնորհիվ միշտ ավելի նորանոր գործիքների կիրառման.
ընդունի՜ր մեր աղոթքը։

Մենք՝ Հայոց Բանակի հակաօդային ուժերի Զինվորներս,
որ հանձն ենք առել պաշտպանել մեր երկիրը,
մեր տներն ու մեր գործերը,
խնդրում ենք Քեզ միշտ զգոն ու արթուն պահել մեր աչքերը։

Կարող դարձրու մեզ, ո՜վ Տեր,
միշտ տեսնել ամպերից էլ այն կողմ
և հեռավոր հորիզոնի տարածքները,
որպեսզի չարամիտ ոսոխի ուժերը երկնքից
չկարողանան թափվել մեր Հայրենիքի վրա։

Կրակը մարդկանց տրված է որպես բարիք,
մինչ մարդն այն դարձնում է մահվան գործիք.
օգնի՜ր գործածել այն որպես անսահման բարությանդ կողմից
պարգևված սրբազան միջոց,
օգտակար՝ ստեղծելու կյանք ու բարեկեցություն։

Խնդրում ենք Քեզ, ո՜վ Տեր,
ամուր ու հրավառ դարձնել մեր սրտերը,
և ուժեղ ու անդրդվելի՝ մեր հոգիները,
որպեսզի եղբայրական ժողովուրդների հետ գործակցությամբ՝
կարողանանք շարունակել պահպանել խաղաղության բարիքը։

Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։