ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՂՈԹՔ (2) – Գրադարան – Mashtoz.org

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԱՂՈԹՔ (2)

Դեպի Քեզ, ո՜վ Բարձրյալ ու Հավիտենական Աստված,
Տեր երկնքի ու երկրի,
մենք՝ Հայոց Բանակի հրետանավորներս,
վերամբարձում ենք մեր սրտերը։

Բարձրյա՜լ Աստված,
վերարծարծի՜ր մեզնում այն բոցավառ հուրը,
որի շարունակողներն ենք ու պահապանները.
մեզ արժանի դարձրո՜ւ, ո՜վ Տեր,
նրանց, ովքեր պայքարել են մեզնից առաջ
և իրենց արյամբ սահմանագծել են Հայրենիքի ամենագեղեցիկ քայլերը
Քո Աստվածային Անվամբ.
մեզ առավել ուժեղ դարձրո՜ւ, առավել արդար ու առավել հզոր՝
մեր Հրամանատարների հանդեպ հնազանդության մեջ.
կայծակի հզորություն տո՜ւր մեր հրանոթներին ընդդեմ Հայոց թշնամիների,
իսկ մեր սրտերին գութ, որ վայել է ուժեղին՝ հանդեպ պարտվածի.
վեհանձն ու եղբայրասեր դարձրո՜ւ մեզ մեր ընկերների հանդեպ.
տոկուն ու աննկուն արիություն պարգևի՜ր մեզ ջանքի ու վտանգների մեջ,
մեր զենքերի պողպատի նման։

Օգնի՜ր և բարձրացրո՜ւ մեր սիրելի Հայաստանը, ո՜վ Տեր,
փառք և զորություն տո՜ւր մեր Դրոշին.
օրհնի՜ր մեր զինանշաններն ու զենքերը,
և միշտ հաղթություն պարգևի՜ր մեր բազուկներին։

Օրհնի՜ր, ո՜վ Տեր, մեր հեռավոր տները, մեր ողջ հարազատներին,
և ննջեցյալներին, որ հանգչել են խաղաղությանդ մեջ,
մեր փառահեղ Ընկածներին, որ փառքի պսակի ծաղիկներն են Հայոց Զարմի։
Օրհնի՜ր նաև մեզ, որ հանուն Հայրենիքի հսկում ենք
զինվորական վեհ պարտքի կատարմամբ։ Օրհնի՜ր։

Ամեն։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։