ԱՂԵՐՍԱԳԻՆ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂԵՐՍԱԳԻՆ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Պատմի՜ր ինձ, Սո՜ւրբ Սիրտ Հիսուսի,

Աստծո սիրո մասին։

Դո՜ւ, ում իմ սիրտը սիրում է,

Դո՜ւ, ում իմ սիրտը տենչում է,

Զարմացրո՜ւ ինձ կրկին ու կրկին,

Ապշեցրո՜ւ ինձ անսահման գորովովդ։

Հափշտակի՜ր իմ սիրտը քո պայծառությամբ։

Լցրո՜ւ իմ հոգին քո սիրո ջերմությամբ,

Հիսուսի դեմքի գեղեցկությամբ,

Հոր փառքի սաստկությամբ,

Հոգու շնորհների բազմազեղ առատությամբ։

Դո՜ւ, ում իմ սիրտը սիրում է,

Թո՜ւյլ տուր ինձ քո գիրկն ընկնել,

Թո՜ւյլ տուր ինձ քո անսահման քաղցրության մեջ սուզվել,

Թո՜ւյլ տուր ինձ, տակավին, կրծքիդ վրա ինքնամոռաց հանգչել,

Ու մի՜շտ, անդադա՜ր, սնվել Աստվածային Սրտիդ բաբախյունով։

Թո՜ւյլ տուր ինձ, Հիսո՜ւս իմ, կրկին ու կրկին

Քեզ սիրահարվել,

Քե՜զ, ում իմ սիրտը սիրում է հավետ։

Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։