ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ԵՐԿՆԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ԵՐԿՆԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂԻՆ

Զորացրո՜ւ ինձ, Աստվա՜ծ իմ, Սուրբ Հոգուդ շնորհներով: Տո՜ւր ինձ ուժ, որպեսզի հզորանա ինձնում ներքին մարդը և սիրտս Սուրբ Սրտիդ միանալով՝ հեռացնի բոլոր անօգուտ հոգսերն ու մելամաղձոտ տխրությունը, որպեսզի չհրապուրվեմ հարստությունների ունայն ցանկությամբ, լինեն դրանք չնչին առարկաներ, թե մեծաքանակ գանձեր, այլ՝ թող որ խոստովանեմ դրանք իբրև անցողիկ և դրանց հետ միասին թող ինձ նույնպես սեպեմ անցողիկ: Տևական ոչինչ չկա այս աշխարհում, ուր «ամեն բան ունայնություն է և հոգու տառապանք» (Ժող 1, 2-3): Ահ՜, քանի՜ցս իմաստուն է նա, ով խորհում է այսպես:

Տո՜ւր ինձ, Տե՜ր, երկնային իմաստությունը, որպեսզի Սուրբ Սրտիցդ սովորեմ ամեն ինչից գերիվեր Քե՛զ միայն փնտրել ու գտնել, ամեն ինչից վերադաս Քե՛զ միայն ճաշակել ու սիրել, և մնացած բոլոր իրողությունները գնահատել այն, ինչ որ են, Քո իմաստության համաձայն: Շնորհի՜ր, որ խոհեմաբար խույս տամ շողոքորթներից և խաղաղությամբ համբերեմ ընդդիմախոսներին: Որովհետև մեծագույն իմաստություն է յուրաքանչյուր դատարկ խոսքի պատճառով չխռովվելը և կամավոր խուլ լինելը պատրալի հրապուրանքներին ի լուր: Ա՛յս կերպ միայն կարող եմ առաջադիմել ընտրյալ ճանապարհում դեպի հավիտենական Արքայությունդ:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։