ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՀԻՎԱՆԴԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ՝ ՀԻՎԱՆԴԻ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ո՜վ Սիրտ Հիսուսի, օվկիանոս բարության և անսպառ աղբյուր գթության, արժանի՜ համարիր մեզ՝ լսելու մեր աղոթքը։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ միշտ ուրախանում ես՝ մարդկանց հետ գտնվելով և նրանց բարիքներով ճոխացնելով, արժանի՜ համարիր մեզ՝ լսելու մեր աղոթքը։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ մխիթարությունն ես մեր վշտերի, դեղը՝ մեր հիվանդությունների, սփոփանքը՝ մեր թշվառությունների, արժանի՜ համարիր մեզ՝ լսելու մեր աղոթքը։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, անհունորեն բարի, քաղցր ու գթառատ, արժանի՜ համարիր մեզ՝ լսելու մեր աղոթքը։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ Գալիլեայի Կանայում հարսանիքի ժամանակ ազնիվ ու սիրալիր գթությամբ հրաշագործեցիր, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ արտասվեցիր Քո բարեկամ Ղազարոսի մահվան պատճառով, և Մարթայի ու Մարիամի արցունքներից ի գութ շարժվելով՝ նրան հարություն առնել տվեցիր, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ Նայինի այրու արտասուքներին գթալով՝ նրա որդուն հարություն տվեցիր մահվանից, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ բազում գթությամբ բժշկեցիր հարյուրապետի որդուն, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ հայրական բազմառատ սիրովդ անապատում հինգ հազար մարդ կերակրեցիր, որպեսզի ուժասպառ չլինեին, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ կարողությունդ ու բարությունդ ցույց տվեցիր՝ ամեն տեսակ հիվանդներ ու տառապյալներ բժշկելով, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ լիակատար իշխանություն ունես երկնքում և երկրի վրա, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ չես ցանկանում պատժել, այլ՝ ներել ու ազատել մեզ՝ մեզ ընկճող չարիքներից, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ Սիրտ Հիսուսի, որ ազնվագույն ես ավելի՝ քան բոլոր սրտերը միասին, հիշի՜ր և բժշկի՜ր այս հոգին, որին քեզ ենք հանձնում։
Ո՜վ աստվածային Սիրտ Հիսուսի, հանուն պարտեզում կրածդ հոգեվարքի, լսի՜ր մեզ։
Ո՜վ աստվածային Սիրտ Հիսուսի, հանուն Խաչի վրա ստացածդ տիգախոց վերքի, լսի՜ր մեզ։
Ո՜վ աստվածային Սիրտ Հիսուսի, հանուն Քո անհուն բարության ու գթության, լսի՜ր մեզ։
Ամեն։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։