ԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԻՍՈՒՍԻ ՍՈՒՐԲ ՍՐՏԻՆ

Տե՜ր իմ Հիսուս, «ի՞նչ է իրենից նեկայացնում մարդը, որ հիշում ես նրան, կամ ի՞նչ արժեք ունի մարդու որդին, որ հոգատարություն ես ցուցաբերում նրա հանդեպ» (Սղմ 8, 5): Ի՞նչ արժանիք ունի մարդը, որ տալիս ես նրան Քո Սուրբ Սրտի շնորհը:

Բայց Դու, Տե՜ր, միշտ բարի ես, արդար և սուրբ, և ամեն բան տնօրինում ես մեծ իմաստությամբ: Երբ դեպի ինձ ես երկարում օգնական բազուկդ, իսկույն ամեն բան փոխվում է և ընթանում դեպի լավագույնը: Որովհետև Դու, առանց մարդկային որևէ օգնության, կարող ես զորավիգ լինել ինձ և դարձնել հաստատահիմն, այնպես՝ որ դեպի Քեզ ուղղեմ սիրտս և Քո Սուրբ Սրտի մեջ գտնեմ հոգուս հանգիստը:

Երախտագիտություն եմ հայտնում Քեզ, Տե՜ր, այն բոլոր բարիքների համար, որ պատահում են ինձ, Քեզ՝ որիդ Սուրբ Սրտից են բխում բոլոր բարիքները: Իրական փառքը և սուրբ բերկրանքը՝ հռչակելն է Անունը Քո և սերը Քո Սուրբ Սրտի:

Թող գովյա՜լ լինի Քո Անունը, թող մեծարվե՜ն Քո գործերը, թող օրհնվի՜ Քո սուրբ Անունը, Հիսո՜ւս իմ: Դո՜ւ ես իմ փառքը, Քո Սուրբ Սրտի սե՜րն է բերկրանքն իմ սրտի:

Քեզնից եկող փառքն եմ ես փնտրում միայն, Աստվա՜ծ իմ: Աստվա՜ծ իմ, ո՜վ Ամենասուրբ Երրորդություն, Քե՛զ են միայն վայելում գովք ու պատիվ, մեծարանք ու փառք հավիտյանս հավիտենից:

Ամեն։

 

« Նմանություն Հիսուս Քրիստոսի » գրքից

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։