ԱՂՈԹՔ ԲՈԼՈՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ԱՂՈԹՔ ԲՈԼՈՐ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ

Ո՜վ երանավետ Հոգիներ,
որ ամբողջովին բոցավառված եք
ձեր Արարիչ Աստծո հանդեպ սիրո կրակով,
և հատկապես դուք՝ հրեղեն Սերովբեներ,
որ Երկինքն ու երկիրը
բոցավառում եք Աստվածային Սիրով,
խնդրում եմ, մի՛ լքեք իմ խեղճ ու տարաբախտ սիրտը,
այլ՝ ինչպես մի ժամանակ վարվեցիք
Եսայի Մարգարեի շուրթերի հետ,
իմ սիրտն էլ մաքրեցեք իր բոլոր մեղքերից
և նրանում տարածեցեք ձեր բոցավառ սերը,
որպեսզի սիրի միմիայն Տիրոջը,
փնտրի միմիայն Տիրոջը
և միմիայն Տիրոջ մեջ գտնի
իր հանգիստը հավիտյանս հավիտենից:
Ամեն:
 
 
Բոլոր Սուրբ Հրեշտակներ, բարեխոսեցե՜ք իմ համար:
Ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։