Ներածություն – Գրադարան – Mashtoz.org

Ներածություն

Մեր հոգևոր զգացումներն ու կողմնորոշումները, Աստծո մասին մեր գաղափարներն ու մարդկային վիճակի վերաբերյալ մեր իմացումները նույնը չէին լինի, եթե մարդկությանը ավանդված չլիներ Սաղմոսների գիրքը: Այն ինչ որ կերպ ձևավորել է մեր հոգին. առավել, քան որքան կարծում ենք: Մարդկային բոլոր ուրախությունները, մարդկային բոլոր վշտերն ահա երկու հազար տարի է արդեն, որ սաղմոսներից մեկում գտնում են իրենց ձայնը, իրենց երգը, իրենց հառաչանքը: Եվ այդպես է լինելու միշտ: Հաջողության պահերի կամ ձախորդ օրերի համար, վշտահար հոգու ներանձնական աղոթասացության կամ հավաքական ծիսակատարությունների համար, Սաղմոսարանը շարունակում է մնալ աղոթքի մեծ մատյանը: Սաղմոսներում գործածված բանաստեղծական պատկերները հաճախ որոշակի չափով խորթ են մեր դարաշրջանին. նրանց տեսադաշտը, նաև հոգևոր իմաստով, հաճախ միայն մասնակի է համընկնում մերինի հետ. մի խոսքով, նրանցում ամեն բան մատնանշում է մի մշակույթ և մի դարաշրջան, որոնք տարբեր են մերինից: Եվ սակայն, ո՞վ է երբևէ ընթերցել կամ արտասանել «Ողորմիր ինձ, Աստված»ը (Սղմ 51), կամ «Ի խորոց»ը (Սղմ 130), կամ էլ՝ հանդիսավոր «Ալելուիա»ներից մեկն ու մեկը (օրինակի համար՝ Սղմ 150), առանց խորապես տպավորվելու և հոգեպես ցնցվելու: Անցյալի՛ տաղեր և աղոթքներ, այսօրվա՛ տաղեր և աղոթքներ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։