Սաղմոս 116.2 - Կբարձրացնեմ փրկության գավաթը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 116.2 - Կբարձրացնեմ փրկության գավաթը

Կցորդ.  
Հիսուսը վերցրեց գավաթն, ասելով.
Այս գավաթը նոր ուխտն է, կնքված՝ իմ արյունով (հմմտ. Ղկս 22, 20):
կամ.  
Օրհնության գավաթը, որ մենք օրհնում ենք,
հաղորդություն է Քրիստոսի արյանը (հմմտ. 1Կր 10, 16):
կամ.  
Խորանի ներքևում տեսա հոգիները նրանց,
ովքեր սպանվել են Աստծո խոսքի համար (Հյտ 6, 9):

 


 
10Հավատացի նաև երբ ասում էի.
«Խեղճ դժբախտ եմ ես».
11երբ մտամոլորությանս մեջ ասում էի.
«Մարդը պատրանք է»:
 
12Ինչպե՞ս կարող եմ շնորհակալ լինել Տիրոջը
այն ամբողջ բարիքի համար, որ արեց ինձ.
13կբարձրացնեմ փրկության գավաթը,
կկանչեմ Տիրոջ Անունը.
14Տիրոջը տված ուխտերս կկատարեմ
Իր ամբողջ ժողովրդի դիմաց:
 
15Տիրոջ առաջ թանկարժեք է
Իր մտերիմների մահը.
16այո՛, Քո ծառան եմ ես, Տեր,
Քո ծառան, Քո աղախնու որդին,
և Դու փշրեցիր իմ շղթաները:
 
17Երախտագիտության զոհ եմ մատուցելու Քեզ,
կանչելու եմ Տիրոջ Անունը.
18Տիրոջը տված ուխտերս կկատարեմ
Իր ամբողջ ժողովրդի դիմաց,
19օթևանում, Տիրոջ ներկայությանը,
քո մեջ, Երուսաղեմ:
 
Ալելուիա:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։