Սաղմոս 119.1 (Ալեֆ) - Անբիծ ճանապարհը – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.1 (Ալեֆ) - Անբիծ ճանապարհը

Կցորդ.   Երանի՜ նրանց, ովքեր լսում և գործադրում են Աստծո խոսքը (Ղկս 11, 28):
կամ.  
Ով իր հայացքը սևեռում է կատարյալ օրենքին,
երանելի կլինի դրա գործադրմամբ (հմմտ. Հկբ 1, 25):
կամ.  
Ընթացեք, քանի դեռ լույսն ունեք.
ով ընթանում է խավարի մեջ, չգիտի, թե ուր է գնում (հմմտ. Հվհ 12, 35):

 


 
1Երանելի են նրանք, որոնց ճանապարհն անբիծ է
և ընթանում են Տիրոջ օրենքի մեջ.
2երանելի են նրանք, ովքեր հետևում են Նրա խրատներին,
իրենց ամբողջ սրտով փնտրում են Նրան:
 
3Անարդարություններ երբեք չեն գործում,
ընթանում են Նրա ճանապարհներով.
4Դու հռչակեցիր Քո պատվիրանները,
որոնք ամբողջովին հարկ է գործադրել:
 
5Կամքիդ գործադրման մեջ
թող հաստատակամ լինեն իմ ճանապարհները,
6հայնժամ ամոթից չեմ կարմրի
հայացքս հրամաններիդ սևեռելիս:
 
7Սրտի մաքրությամբ շնորհակալություն եմ հայտնում Քեզ,
արդար վճիռներովդ կրթված,
8կամենում եմ պահպանել կամքդ,
իսկ Դու մի՛ լքիր ինձ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։