Սաղմոս 119.10 (Յոդ) - Հեղիր վրաս ողորմությունդ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.10 (Յոդ) - Հեղիր վրաս ողորմությունդ

Կցորդ.  
Հսկիր քո վրա և սովորեցրածիդ վրա.
կփրկես ինքդ քեզ և նրանց, ովքեր լսում են քեզ (հմմտ. 1Տմ 4, 16):
կամ.  
Աշխատիր Աստծո առաջ ներկայանալ
որպես ճշմարտության խոսքի հավատարիմ տնտես (հմմտ. 2Տմ 2, 15):

 


 
73Ձեռքերդ ստեղծեցին և պահպանում են ինձ,
կշռադատություն տուր ինձ. կըմբռնեմ հրամաններդ.
74երկրպագուներդ թող տեսնեն ինձ և ուրախանան,
ես խոսքիդ վրա եմ դրել իմ հույսը:
 
75Գիտեմ, Տեր, վճիռներդ արդար են,
երբ խոնարհեցնում ես ինձ, հավատարիմ ես.
76սերդ թող լինի իմ մխիթարությունը,
ծառայիդ տրված խոստման համաձայն:
 
77Հեղիր վրաս ողորմությունդ և կապրեմ,
ուրախությունս Քո օրենքն է.
78թող ամոթից կարմրեն հպարտները, որ զրպարտում են ինձ,
մինչ պատվիրաններիդ շուրջ եմ խորհրդածում ես:
 
79Թող իմ մոտ վերադառնան Քեզ պաշտողները,
Քո խրատները սիրողները.
80կամքիդ մեջ անբաժան թող լինի սիրտս,
որպեսզի ամոթով չմնամ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։