Սաղմոս 119.11 (Կաֆ) - Չեմ լքում Քո պատվիրանները – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.11 (Կաֆ) - Չեմ լքում Քո պատվիրանները

Կցորդ.  
Ահա սա է խոստումը, որ Աստված տվել է մեզ.
հավիտենական կյանքը (հմմտ. 1Հվհ 2, 25):
կամ.  
Մենք հավիտենական կյանքի հույսն ունենք,
որ խոստացել է մեզ Աստված, որ չի ստում (հմմտ. Տիտ 1, 2):
կամ.  
Հաստատուն պահենք մեր հույսի դավանությունը,
որովհետև հավատարիմ է Նա, ով խոստացել է (հմմտ. Եբր 10, 23):
կամ.   Ես նրանց տվեցի Քո խոսքը և աշխարհը նրանց ատեց (Հվհ 17, 14):

 


 
81Հալվում ու մաշվում եմ փրկությանդ սպասման մեջ,
հույսս խոսքիդ վրա է.
82աչքերս տկարանում են խոստմանդ սպասելով
և ասում եմ. «Ե՞րբ ես ինձ մխիթարելու»:
 
83Նման եմ ծխի առջև դրված տիկի,
բայց չեմ մոռանում Քո կամքը.
84ի՞նչ է հաշիվը ծառայիդ օրերի,
ե՞րբ ես դատելու ինձ հալածողներին:
 
85Գոռոզներն իմ համար փոս են փորում,
արհամարհելով Քո օրենքը.
86Քո հրամաններն ամբողջովին հավատարմություն են,
հանիրավի են ինձ հալածում. օգնի՛ր ինձ:
 
87Քիչ է մնում, որ գետին գցեն ինձ,
չեմ լքում Քո պատվիրանները.
88սիրույդ համաձայն՝ ապրեցրու ինձ,
կպահեմ բերանիդ խրատները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։