Սաղմոս 119.13 (Մեմ) - Դու ես ինձ ուսուցանում – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.13 (Մեմ) - Դու ես ինձ ուսուցանում

Կցորդ.  
Ոչ միայն հացով է ապրում մարդ,
այլ՝ Աստծո բերանից դուրս եկած ամեն մի խոսքով (Մտթ 4, 4):
կամ.   Նրանում, ով պահում է Իր Խոսքը, Աստծո սերը իսկապես կատարյալ է (1Հվհ 2, 5):
կամ.   Եթե պահեք իմ պատվիրանները, կմնաք իմ սիրո մեջ (Հվհ 15, 10):
կամ.   Սա՛ է Աստծո սերը. պահել Իր պատվիրանները (1Հվհ 5, 3):

 


 
97Որքա՜ն եմ սիրում Քո օրենքը,
ամբողջ օրն իմ խորհրդածության նյութն է.
98թշնամիներիցս ավելի իմաստուն է դարձնում ինձ,
հրամանդ ընդմիշտ իմն է:
 
99Բոլոր ուսուցիչներիցս ավելի իմաստուն եմ,
որովհետև խորհրդածում եմ խրատներիդ մասին.
100տարեցներից ավելի կշռադատություն ունեմ,
որովհետև պահում եմ Քո պատվիրանները:
 
101Չարի ճանապարհներից հեռացնում եմ ոտքերս,
պահելու համար Քո խոսքը.
102չեմ խուսափում Քո վճիռներից,
որովհետև Դու ես ինձ ուսուցանում:
 
103Քիմքիս քանի՜ցս քաղցր են խոստումներդ,
ավելի, քան մեղրը բերանիս մեջ.
104պատվիրաններդ կշռադատություն են տալիս ինձ,
այս իսկ պատճառով՝ ատում եմ կեղծիքի բոլոր ճանապարհները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։