Սաղմոս 119.16 (Աին) - Ես Քո ծառան եմ – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.16 (Աին) - Ես Քո ծառան եմ

Կցորդ.  
Նմանվեցեք այն ծառային, որ սպասում է իր տիրոջը,
որպեսզի հազիվ թե գա ու բախի, բացի նրա առաջ (հմմտ. Ղկս 12, 36):
կամ.  
Ձեզ այլևս ծառաներ չեմ անվանում, այլ՝ ընկերներ,
որովհետև հայտնեցի ձեզ այն, ինչ լսել եմ Հորից (հմմտ. Հվհ 15, 15):

 


 
121Իրավունք և արդարություն գործադրեցի,
անձս մի՛ մատնիր մեղադրողներիս ձեռքը.
122բարիք ապահովիր ծառայիդ համար,
բռնավորներն ինձ այլևս երբեք չեն հարվածի:
 
123Աչքերս տկարանում են փրկությանդ
և արդարությանդ խոստմանը սպասելով.
124ծառայիդ նկատմամբ սիրույդ համաձայն վարվիր,
սովորեցրու ինձ Քո կամքը:
 
125Ես Քո ծառան եմ. կշռադատություն տուր ինձ
և կհասկանամ Քո խրատները.
126ժամանակն է Տիրոջ համար գործելու,
խափանում են Քո օրենքը:
 
127Ահա, ես սիրում եմ Քո հրամանները,
ոսկուց, մաքուր ոսկուց ավելի.
128ընթանում եմ պատվիրաններիդ ճանապարհով,
ատում եմ ստության ճանապարհները:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։