Սաղմոս 119.18 (Ձադե) - Քո օրենքը ճշմարտություն է – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.18 (Ձադե) - Քո օրենքը ճշմարտություն է

Կցորդ.  
Աշակերտները հիշեցին, որ գրված է.
«Տանդ համար զգացածս նախանձախնդրությունը մաշում է ինձ» (հմմտ. Հվհ 2, 17):
կամ.  
Այո՛, Տեր, ամենակալ Աստված,
ճշմարիտ և արդար են Քո վճիռները (Հյտ 16, 7):

 


 
137Դու արդար ես, Տեր,
ուղղամիտ են Քո վճիռները.
138Դու հայտնում ես Քո արդար խրատները,
որոնցում է բովանդակված ճշմարտության լիությունը:
 
139Մի վառ եռանդ մաշում է ինձ,
թշնամիներս մոռանում են Քո խոսքը.
140կատարյալ է Քո խոստումը,
ծառադ հույժ սիրում է այն:
 
141Փոքր եմ ես և արհամարհանքի առարկա,
չեմ մոռանում Քո պատվիրանները.
142Քո արդարությունը հավիտենական արդարություն է,
Քո օրենքը՝ ճշմարտություն:
 
143Սրտնեղությունն ու մտատանջությունը տիրեցին ինձ,
Քո հրամաններում է իմ ուրախությունը.
144Քո խրատները հավիտյան արդարություն են,
կշռադատություն տուր ինձ և կապրեմ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։