Սաղմոս 119.19 (Քոֆ) - Դու մոտ ես, Տեր – Գրադարան – Mashtoz.org

Սաղմոս 119.19 (Քոֆ) - Դու մոտ ես, Տեր

Կցորդ.  
Հսկեցեք և աղոթեցեք, որպեսզի փորձության չմատնվեք.
հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար (Մրկ 14, 38):
կամ.  
Ամեն վայրկյան հսկեցեք և աղոթեցեք,
որպեսզի պատրաստ լինեք ներկայանալու մարդու Որդու առաջ (հմմտ. Ղկս 21, 36):
կամ.   Քեզ շատ մոտ է խոսքը. բերանիդ վրա և սրտիդ խորքում (Հռմ 10, 8):

 


 
145Ամբողջ սրտովս կանչում եմ. պատասխանիր ինձ, Տեր,
կկատարեմ Քո կամքը.
146դեպի Քեզ աղաղակում եմ. փրկիր ինձ,
կպահեմ Քո խրատները:
 
147Արշալույսը կանխում եմ և կանչում եմ Քեզ,
հույսս Քո խոսքերի վրա է.
148աչքերս կանխում են առավոտյան լույսին,
խոստմանդ շուրջ խորհրդածելու համար:
 
149Սիրույդ համաձայն՝ ընդունիր իմ ձայնը, Տեր,
թող վերակենդանացնեն ինձ Քո վճիռները.
150անարգ ու անպատիվ հալածիչներս մոտենում են,
հեռանում են Քո օրենքից:
 
151Դու մոտ ես, Տեր,
Քո հրամանները ճշմարտություն են.
152վաղուց ճանաչում եմ Քո փափաքները,
հաստատված են հավիտենության համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։